Կենտրոնական բանկը շահագրգռված է, որ դոլարի փոխարժեքն ավելի իջնի. այս մեխանիզմով փորձում են զսպել ահագնացող գնաճը. տնտեսագետ

Համաշխարհային շուկա իր ապրանքատեսակների արտահանումը խրախուսելու համար՝ ԱՄՆ-ն էժան դոլարի քաղաքականություն է վարում։ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ դոլար է տպում ու բաց թողնում տնտեսության մեջ, որն, իր հերթին, հանգեցնում է դոլարի արժեզրկմանը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դոլարի կուրսի վերջին տատանումներին եւ դրա հնարավոր վտանգներին։

Միաժամանակ փորձագետն արձանագրել է, որ Հայաստանում դոլարի կուրսի տատանումների, մասնավորապես, վերջին արժեզրկումների պատճառները տարբեր են։ Նախ և առաջ փաստենք, որ մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում աննախադեպ խոշոր՝ 50 մլն. դոլարի չափով գործարք է կատարվել՝ դրամ է գնվել, որի արդյունքում, ձնագնդի էֆեկտով, դոլարի կուրսի տատանումները մեծանալով հասել են մինչև այսօր։ Ըստ էության, սա կտրուկ հարված է եղել փոխարժեքին, և հատկանշական է, որ վերոհիշյալ գործարքի մասին որևէ տեսակի ինֆորմացիա չկա, գաղտնի է, բացառությամբ միայն այն, որ դա տեղի է ունեցել ինչ -որ անհատի կողմից»։

Բացի այդ, տնտեսագետի խոսքերով, վերջին չորս ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել են ՀՀ-ի արտահանման ծավալները, հիմնականում, պայմանավորված մետաղների գներով. «ՀՀ-ն մեծ ծավալներով մետաղ է արտահանում՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, որի արդյունքում, մեծ չափով դոլար է մտնում Հայաստան, և մենք ունենում ենք ավելցուկ, որի հաշվին էլ՝ դոլարն արժեզրկվում է։ Դոլարի արժեզրկման հաջորդ պատճառը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, որի արդյունքում, մեծ թվով ռուսներ են ժամանել Հայաստան, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ դոլար։ Պաշտոնական վիճակագրությամբ, միայն ապրիլ ամսին, ֆիզիկական անձանցից, մոտ, 320 մլն. դոլարի տրանսֆերտ է մտել Հայաստան, որից 200 մլն.-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Այսինքն, անցյալ տարվա ապրիլ ամսվա համար այս թիվը կրկնակի աճել է»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Կենտրոնական բանկը, ըստ բանախոսի փոխանցած տեղեկատվության, 2022 թվականի մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշում է ընդունել՝ 8 տոկոսից հասցնելով 9.25 տոկոսի, որի արդյունքում, ներքին շուկայում թանկացել է դրամը։ Բացի այդ, ըստ վերջինիս, ներքին շուկայում նկատելիորեն նվազել է դոլարի նկատմամբ պահանջարկը. «Սովորաբար, մենք Ռուսաստանից մոտ 1 մլրդ. դոլարի չափով էներգակիրներ ենք ներկրում։ Նախկինում դրանց դիմաց վճարում էինք դոլարով, հիմա մենք ռուբլով ենք վճարում։ Այսինքն, նախկինում գումարը գանձող մարմինը մեզանից դրամը վերցնում էր, դոլարի էր վերածում և փոխանցում ՌԴ-ին, հիմա ռուբլի է փոխանցում Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար, պահանջարկը՝ դոլարի նկատմամբ, նվազում է, ինչը հանգեցնում է դրա ավելցուկի»։

Դոլարի կուրսի տատանումների հիմնական պատճառը, ըստ Սուրեն Պարսյանի, Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն է, այն է՝ Կենտրոնական բանկը շահագրգռված է, որպեսզի դոլարի փոխարժեքն էլ ավելի իջնի։ Այս մեխանիզմով, կառույցը փորձում է զսպել ահագնացող գնաճը։ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է, ասում է Սուրեն Պարսյանը և հավելում. «Կենտրոնական բանկն իր առջև դրել է 5.5 -4 տոկոս, գումարած հանած, 1.5 տոկոս գնաճ։ Հունվար – մայիս ամիսների ընթացքում մենք ունեցել ենք 7.7 տոկոս գնաճ, այսինքն, 2.2 տոկոսով ավելի շատ, քան նպատակադրել էր Կենտրոնական բանկը։ Սրան պետք է գումարենք նաև այն հանգամանքը, որ համաշխարհային շուկայում 20 -30 տոկոսով թանկացել են պարենի գները։ Հետևաբար, եթե դոլարի փոխարժեքը չիջներ, ապա մեր շուկայում, օրինակ, ալյուրը կթանկանար ոչ թե 10, այլ 20 դրամով»,- ասում է տնտեսագետը։

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է բացատրել երևույթը, երբ ներքին շուկայում գնաճ են գրանցում, նույնիսկ, այն ապրանքները, որոնց գները համաշխարհային շուկայում մնացել են նույնը, Սուրեն Պարսյանը պատասխանում է՝ այս երևույթը պայմանավորված է ներքին մենաշնորհներով.«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տեղական տնտեսվարողները գին թելադրող են եղել ներքին շուկայում՝ օգտվելով առիթից, գերշահույթներ ապահովելու իրենց համար։
Երբ անցյալ տարի դոլարն արժևորվում էր, տնտեսվարողները խանութների դարակաշարերում, ժամ առ ժամ, գներ էին փոփոխում։ Հիմա ճիշտ հակառակ պրոցեսին ենք ականատես լինում։ Տպավորություն է, թե տնտեսվարողները 2-3 ամսվա պաշար են բերել և նպատակադրվել են դրանք թանկ գներով և ամբողջությամբ սպառել՝ կրկին գերշահույթ ստանալու ակնկալիքով»։

Հարցին՝ ինչի՞ն կարող է հանգեցնել օրեցօր ահագնացող գնաճը, եթե երևույթը քննարկենք, բացառապես, սոցիալական կոնտեքստում, տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատասխանում է՝ առաջին հերթին սա հանգեցնելու է առկա աղքատության մակարդակի էլ ավելի խորացմանը. «Որպես տնտեսագիտական երևույթ, գնաճը բացասական բան չէ, եթե այն աճում է՝ մարդկանց եկամուտների հետ համապատասխան։ Հայաստանում, իհարկե, այդպես չէ, որովհետև մեզանում, սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները նույն մակարդակի վրա են մնացել։ Անցյալ տարի մենք 7.7 տոկոս գնաճ ենք գրանցել, որը ոչ մի ձևով չի փոխհատուցվել։ Այսինքն, Կառավարությունը չի կարողացել վերացնել անցյալ տարվա գնաճի հետևանքները, որովհետև աշխատավարձերի, նպաստների ու թոշակների գները մնացել են նույնը։ Հիմա պատկերացրեք, որ այս ամենին գումարվել է, արդեն, նաև այս տարվա գնաճը։ Սա, միանշանակ, հանգեցնում է նրան, որ Հայաստանում գների աճին զուգընթաց, սրընթաց կերպով խորանում է նաև աղքատության մակարդակը։ Պաշտոնական թվերով, 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, աղքատության մակարդակն ավելացել է 0.7 տոկոսով։ 2021 թվականի համար աղքատության մակարդակի վերաբերյալ դեռևս պաշտոնական թվեր չկան, սակայն, հաշվի առնելով գնաճի ահագնացող տեմպերն ու մարդկանց եկամուտների չփոփոխման փաստը, ավելի քան հստակ և ակնհայտ է, որ աղքատության ծավալները՝ նախորդ տարվա համեմատ, նկատելիորեն և ցավալի կերպով ավելացել են»,- ասում է տնտեսագետը։


Վերջինս նկատում է՝ զարմանալի է, որ մեր մոտ խոսում են տնտեսական աճի ծավալների մասին, երբ ժողովրդի մոտ աղքատության մակարդակը տարեց տարի ավելի ու ավելի խորանում է. «Ամենամտահոգիչն այն է, սակայն, որ 7.7 տոկոս գնաճի գերակշիռ մասը բաժին է ընկնում պարենին, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության սննդին և բնամթերքին, նույնպես։ Օրինակ, հունվար - մայիս ամիսներին Հայաստանում, միայն, պարենային ապրանքների գները թանկացել են, մոտ, 13 տոկոսով։ Աղքատ բնակչության ճնշող մեծամասնությունն իր եկամուտը ծախսում է հիմնականում պարենի ձեռքբերման վրա։ Բնականաբար, այս ֆոնին ոչ միայն խորանալու է աղքատության մակարդակն, այլ ավելանալու է նաև՝ ծայրահեղ աղքատների թիվը, իսկ ծայրահեղ աղքատ է համարվում այն խավը, որը չի կարողանում լուծել, անգամ, սննդի հարցը։ Հետևաբար, այս մարդիկ ստիպված են լինելու, ուղղակիորեն, հրաժարվել հագուստի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունից, որպեսզի, ահագնացող գնաճի պայմաններում, կարողանան, գոնե, բավարարեն պարենի մինիմալ չափաբաժինը։ Նկատենք, սակայն, որ միայն բնամթերքը, այսինքն` բանջարեղենի գները Հայաստանում սարսափելի գնաճ են գրանցել։ Օրինակ, անցյալ տարվա ապրիլ ամսվա համեմատ, բանջարեղենի գները մեր երկրում պաշտոնական տվյալներով թանկացել են միջինում՝ 51 տոկոսով։ Նույն աղբյուրների համաձայն, անցյալ տարվա մայիսի նկատմամբ, կաղամբը թանկացել է 133 տոկոսով, կանաչ սոխը 69 տոկոսով, վարունգը 102 տոկոսով, կարտոֆիլը 101 տոկոսով, սունկը թանկացել է 26 տոկոսով, ճակնդեղը 56 տոկոս գնաճ է գրանցել և այլն։ Այսինքն, մենք ունենք բավականին բարձր գնաճ՝ հատկապես, բանջարեղենի շուկայում, իսկ բանջարեղենի շուկայի գնաճը պայմանավորված է, հիմնականում, միայն ներքին գործոններով՝ այսինքն, գրեթե տապալված գյուղատնտեսության վիճակով, ինչն էլ, ցավալիորեն, առկա է մեր երկրում, վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ամփոփելով զրույցն ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am