Փաշինյանի ու Պապիկյանի ուշագրավ ռեֆորմները բանակում․ ո՞ւմ են պատվիրակելու մատակարարումները

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախատեսվող փոփոխության մասին խոսել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Բանակի կառավարման համակարգի փոփոխություն է կատարվում, որը հիմնարար փոփոխություն չէ։ Ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչությունները։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,–ներկայացնելով նախանշված փոփոխությունները՝ նշել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ կառուցվածքային փոփոխության նախագիծը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։
Հարցին, թե արդյոք նախատեսվող փոփոխությունն է պատճառը, որ մինչև հիմա չունենք Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարը պատասխանել է, թե պատճառը դա չէ։ «Պատճառը նաև ճիշտ որոշում կայացնել է, իհարկե։ Բայց նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարն այսօր ամբողջությամբ կատարում է լիազորությունները»,– հայտարարել է նա և ընդգծել, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։
Նա նաև նշել է, թե այս պահին սահմանի կահավորման ուղղությամբ կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, որոնք իր անմիջական հսկողության տակ են գտնվում։
«Այստեղ նույնպես մենք դիմել ենք պատվիրակված ծառայություններին։ Այս պահին մենք շուրջ 13 ընկերության հետ՝ հիմնականում ճանապարհաշինական ընկերությունների մասին է խոսքը, կառուցում ենք ճանապարհներ։ Սրանք բարձրլեռնային գոտիներում, դաշտամիջյան այն ճանապարհներն են, որոնք հասցնում են մինչև առաջնագիծ։ Սրա համար մենք խնդիր ունենք ամառվա ընթացքում ամբողջությամբ ապահովել և ճանապարհային ցանցը և առաջնագիծը։ Այսինքն՝ դրան զուգահեռ առաջնագծու կատարվում են ինժեներական աշխատանքներ»,– ասելէէ նա՝ հավելելով, որ սահմանային կահավորման այն վիճակը, որը եղել է նախքան պատերազմը «տարեվերջին այլևս չենք ունենա»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կան Ադրբեջանի կողմից սահմանին կա՞ն կուտակումներ, կամ արդյո՞ք կա պատերազմի վտանգ, Սուրեն Պապիկյանն նշել է․ «Ես չեմ կարող հիմա նման գնահատականներ տալ, ամեն դեպքում ՀՀ ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ապահովելու մեր սահմանների ապահովությունը։ Այս փուլում մեզ նման վտանգներ տեսանելի չեն»։
Սուրեն Պապիկյանի գնահատմամբ՝ պատերազմից հետո բանակի մարտական ոգին վերականգնվելը բարդ է, սակայն այս պահին մարտական ոգին բավականին բարձր է։ «Եվ սրանում մենք մի անելիք ունենք՝ ամուր ապահովել բանակի թիկունքը, վստահել բանակին, ամենակարևորը՝ բանակը ակնկալում է վստահություն, աջակցություն, նաև բարոյական աջակցության մասին է խոսքը։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով՝ հասարակություն–բանակ օրգանական կապը մշտապես պիտի աշխատի»,- ասել է Պապիկյանը։
Ուշագրավ է, որ հետպատերազմական փուլում, երբ Ադրբեջանը գրեթե ամեն օր սպառնում է նոր պատերազմով և անընդհատ տարածքային պահանջներ է ներկայացնում, Հայաստանի իշխանությունը որոշել է գնալ բանակի ռեֆորմի՝ ենթակառուցվածքների ստեղծումը դարձնելով պատվիրակված։
Ի վերջո՝ ինչ է նշանակում առաջին գիծ տանող ճանապարհների կառուցումը պատվիրակել ճանապարհաշինական ընկերությունների։ Դա առնվազն նշանակում է առաջնագծի ողջ ցանցը հրապարակել, որովհետև հնարավոր չէ ուննեալ որևէ երաշիք, որ մասնավոր ընկերությունները ճանապարհների քարտեզների գաղտիությունը կպահպանեն։ Անհասկանալի նաև, թե ոչ զինվորականները ինչ կարգավիճակով են կատարելու բանակին անհրաժեշտ մատակարարումները։ Օրինակ թուրքական, ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կազմակերպություն կարո՞ղ է բանակի համար մատակարարում կատարել։
Սուրեն Պապիկյանին և իր շեֆին, հավանաբար թվում է, թե իրենք Շվեյցարիում են գտնվում, դրա համար էլ որոշել են բանկի սպասարկումը դարձնել քաղաքացիական գործ՝ պատվիրակված ծառայություն։
Թերևս նաև պատահական չէ, որ պաշտպանության նախարարը պատերազմի վտանգ չի տեսնում։ Պապիկյանն ու իր ղեկավար Փաշինյանը համաձայն են ամեն գնով խաղաղության։ Այսինքն՝ կտան այնքան տարածք, որքան կպահանջի Ալիևը, վերջնականապես կհրաժարվեն Արցախի կարգավիճակից, միայն թե չզրկվեն աթոռներից ու չհրաժարվեն իրենց կործանարար <<խաղաղության օրակարգից>>։
Հայկ Դավթյան

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am