Առավոտը գրում է.«Գյուղական բնակավայրերում տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքները եռապատիկ ավելի են աղջիկ երեխաներին նախապատվություն տվողներից, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այս հարաբերակցությունը կրկնապատիկ է: Այս մասին պարզել են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագետները, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները զետեղել են «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» խորագրով զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ տղա երեխաներին ավելի շատ նախապատվություն են տալիս Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում: Աղջիկ երեխայի նախապատվությունն ամենաբարձրն է Սյունիքում, Տավուշում և Արմավիրում: Երեխայի սեռի որևէ նախապատվություն չունեցողների առումով առաջատարը Լոռու մարզն է, որին հետևում են Երևանը և Գեղարքունիքի մարզը, մինչդեռ երեխայի այս կամ այն սեռին նախապատվություն տվողների կշիռն ավելի բարձր է Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ի վերջո, տղաներին և աղջիկներին նախապատվություն տվողների ամենամեծ խզումը Արագածոտնի, Վայոց ձորի և Լոռու մարզերում է:
Հարցումը կատարվել է հանրապետության տնային տնտեսություններից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսություններում բնակվող 15-19 տարեկան երբևէ հղիացած կանանց շրջանում, որն իրականացվել է 2017 թվականի հունվարին: Հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, ինչպես նաև դրա հիմնական պատճառները, այդ թվում՝ հիմնախնդրի հասարակական ընկալումները:
Ուշագրավ է, որ առաջնեկի սեռը մյուսների համեմատությամբ, օրինակ՝ սկեսուրների, քիչ են կարևորում կանանց մայրերը, այսպես ասած՝ զոքանչները, հետազոտությունը պարզել է, որ հարցված զոքանչների 77,5 տոկոսի համար առաջին թոռան սեռն էական չէ:
Ի դեպ, կենտրոնի մասնագետները պարզել են, որ մոր տարիքը և կրթական մակարդակը գրեթե ազդեցություն չունեն սեռի նախապատվության հարցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը