«Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:
Օրենսդիր մարմնի անդամի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլև երկու բաժնեմասերից ստացված գումարներն են: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի դրամական միջոցները եղել են 30 մլն դրամ:
Պատգամավորի եկամուտը այս տարվա հունվարի 1-ից մինչև պատգամավոր դառնալը 460 000 դրամ է:
Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը, Հրանտ Մադաթյանը մասնավոր սեկտորում է գործունեություն ծավալել: 1984-1985 թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986-ին՝ փոխտնօրեն, 1986-87-ին՝ Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-91 թթ՝ Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-95-ին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004-ին՝ «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն:
1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ. Սևանի շրջխորհրդի դեպուտատ: 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է թիվ 23 ընտրատարածքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը