Պարտքերը շատացել են, գները՝ թանկացել, ու՞ր է գնացել բյուջեի 147 մլրդը

 

2021 թվականի պետական բյուջեի ճշտված պլանը կազմել է 1 տրիլիոն 583.6 մլրդ դրամ և փաստացի ապահովվել են 1 տրիլիոն 586.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թ. տնտեսական աճը գերազանցել է կանխատեսումները 5.3 տոկոսով։
2021 թ. պետական բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ Փաշինյանը նշել է, որ ի սկզբանե տնտեսական աճը կանխատեսվում էր 3.1 տոկոսի չափով։ Այնուամենայնիվ, չնայած անցած տարվա բոլոր դժվարություններին, բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 մլրդ դրամով։

«2021 թ. հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության առումով պատմական ռեկորդ է գրանցվել: Այն կազմել է 22.7 տոկոս։ Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել միջնաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը 25 տոկոսի հասցնել։ Հեշտ չի լինելու, հատկապես` հարկերի ցածր դրույքաչափերի ֆոնին, բայց մենք դա կանենք»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է հարկային պլանի գերակաարմանը՝ ապա հավելյալ բյուջետային մուտքերի պահավումը հնրարավոր է եղել բացառապես պղնձի և մոլիբդենի գների շնորհիվ, որոնք անցյալ տարի բարձրացել են՝ տևական անկումից հետո։ Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության բախտը բերել է՝ լրացուցիչ հարկային մուտքերի շուրջ 20 տոկոսը ավտոմատ է գոյացել՝ միջազգայիյ գների բարձրացման շնորհիվ։
2021 թվականի բյուջեի կատարողականում նշվում է, որ պղնձի և մոլիբդենի միջազգային բարենպաստ կոնյուկտուրայի կապակցությամբ փոփոխություններ են կատարվել այս երկու մետաղների արտահանման հարկման մեխանիզմում, որի շնորհիվ 2021 թվականի ընթացքում բյուջե մուտքագրվել է շուրջ 24,6 մլրդ դրամի լրացուցիչ հարկ, իսկ մինչև 2022 թվականի փետրվարը՝ շուրջ 33,9 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ եկամուտների աճ գրանցվել է բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ ակցիզային հարկից, որի պատճառը ծխախոտ արտադրող տնտեսվարողների մոտ ծավալների կրճատումն է: Կատարված աշխատանքների արդյունքում աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես՝ փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին 180.2 մլրդ դրամով աճել են 2021 թվականի ընթացքում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողներին վերադարձված գումարները՝ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ցուցանիշը 30.1%-ով:
Մասնավորապես, ԱԱՀ-ի վերադարձված գումարները 2021-ին կազմել են 146.7 մլրդ դրամ, ինչը 22.2 տոկոսով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. ցուցանիշը: Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները կազմել են 32.6 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակաշրջանում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին վերադարձվել է 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4%-ով կամ 9.4 մլդ դրամով:։
2021 թվականի ընթացքում պետական պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 3,2 տոկոսային կետով նվազել է՝ հասնելով 60,3 %-ի։ Կառավարությանը հաջողվել է պարտքը վերադարձնել կառավարման տեսանկյունից էականորեն ավելի ապահով միջակայք: Պարտքի բեռի նվազեցմանը զուգահեռ բարելավվել է նաև դրա կառուցվածքը՝ դրամային պարտքը կշիռը կանխատեսվող 27,9 %-ի փոխարեն հասել է 28,8 % մակարդակի: ։
Նկատենք, սակայն, որ պարտքի վերահսկելիության առումով Բադասյանը ավելորդ լավատեսություն է ցուցաբերել, քանի որ 2022 թվականի առաջին կեսում կառավարությունը հասցրել է մի քանի վարկային նոր պայմանագիր վարերացնել, որոնք զգալիորեն կծանրացնեն պարտքի բեռը, ինչպես նաև կառաջացնեն հավելյալ ռիսկեր՝ դրա կառավարելիության տեսանկյունից։
Նկատեն նաև, որ հարկային հավելյալ մուտքերից ՀՀ հպարտ քաղաքցին որևէ օգուտ չի ստացել՝ թոոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել, փոխարենը համատարած աճել են գները։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3396 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am