«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, եւ դեռեւս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր: Այս իրավիճակը, թերեւս, պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետեւանքն է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով: Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր: ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, եւ այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի: Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին` 11 հազար 197»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը