«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ բոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը: Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004-2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետև վերադարձել է հայրական օջախ և 2006-ից առ այսօր «Գագպրոմում» հաշվապահի տեղակալն է: Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ և մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությանը գումարներ վճարած և իրենց բնակարանները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում: Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձևով լուծվեցին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը