«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանություններն իբր «Ապահով Հայաստան» կառուցելու իրենց խոստումը հորով-մորով են արել, հիմա էլ անցել են «Կանաչ Հայաստան» սարքելուն, իսկ իրականում՝ այդ ճանապարհին հսկայական գումարներ գրպանելու գործին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը առաջիկայում պատրաստվում է իրականացնել «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ: Այդ նպատակով մարզպետարանը պայմանագիր է կնքել Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի՝ Չեխիան մոտ 4մլն 300 հազար դրամ կամ մոտ 9 հազար դոլար է նվիրաբերելու: Իսկ այդ գումարով մարզպետարանը բնակչության համար քարոզչական նյութեր է պատրաստելու եւ տարածելու: Ափսոս, որ պաշտոնական փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ նյութեր են պատրաստելու, ասենք՝ «փնթի Սեթի» մասին հայտնի ոտանավո՞րն են տարածելու մաքրասիրություն քարոզելու համար, թե՞ սովորեցնելու են ինչպես ավլել փողոցը, հավաքել աղբը եւ, ընդհանրապես, ինչպես պահպանել քաղաքակրթության տարրական նորմերը: Մի խոսքով՝ փողերի մսխում»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը