Պատժում են՝ բացառություններով

 


ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց:
«Խորհուրդը որոշում է ընդունել կիրարկել տնտեսական եւ անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին»,-ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ԵՄ-ի խորհրդի կայքում:Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին.
ԵՄ-ի այդ պատժամիջոցների շրջանակներում արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի եւ առանձին նավթամթերքների ներմուծան վրա: Նշվում է, որ նավթահումքից փուլային հրաժարումը կտեւի շուրջ կես տարի, իսկ նավթամքերքներից հրաժարումը՝ մինչեւ ութ ամիս: ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ հավաստվում է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ մի շարք պետություններ, մասնավորապես Հունգարիան, հնարավորություն կստանան ինչ-որ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով:
Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանական սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են քիմիկատների 80 տեսակ, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»:
Բացի այդ, ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ տրամադրելու վրա: Արգելքի տակ կհայտնվեն նաեւ ամպային ծառայությունները: Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն մի շարք ֆիզիկական եւ իրավական անձինք: Նրանց թվում են՝ ձեռնարկատերերը եւ նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ եւ մեկ ֆինանսական կազմակերպություն։

Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի՝ ««Սբերբանկ»-ի, «Մոսկվայի վարկային բանկի» եւ «Ռոսսելխոզբանկ»-ի անջատում: SWIFT համակարգից կհեռացվի նաև Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը:
Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Ռուսաստանյան RT-Tekhpriemka ընկերությունը, որը կառավարվում է «Ռոստեխ»-ի կողմից, ներկայացրել է CELLS արդյունաբերական բլոկչեյն հարթակը, որն ըստ որոշ մասնագետների, կարող է դառնալ SWIFT-ին այլընտրանք ։ Նոր հարթակը ազգային արժույթներով վճարումների թվային բազմաֆունկցիոնալ համակարգ է, որն հնարավորություն է տալիս կատարել միջազգային վճարումներ, բազմարժութային գործարքներ, կատարել օգտատերերի նույնականացում և պահել թվային արժույթ։
CELLS համակարգը մշակվել է Նովոսիբիրսկի ծրագրային համակարգերի ինստիտուտի կողմից։ Հարթակը թույլ է տալիս վայրկյանում կատարել մինչեւ 100 հազար գործարք:
«Բլոկչեյն հարթակի վրա հիմնված թվային վճարային համակարգը կարող է օգտագործվել որպես SWIFT-ի լիարժեք փոխարինում՝ ապահովելով բարձր արագություն, անվտանգություն եւ առանց հետ կանչման գործարքներ։ Համակարգը հնարավորություն կտա անցնել ազգային արժույթներով հաշվարկների, կվերացնի պատժամիջոցների ռիսկը եւ քլիրինգի մասնակիցներին կապահովի ֆինանսական ազգային քաղաքականության անկախություն»,- ասել է «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն։

Նախորդ շաբաթ նաև հայտնի դարձավ, որ Իրանը պատրաստ է շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաեւ կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել էր Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Հայկ Դավթյան

դիտվել է 2542 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am