Կրեմլի գլխավոր հաղթաթուղթը. ամեն ինչ գնում է ըստ պլանի

Լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, թե պատժամիջոցների պայմաններում Եվրոպան կարող է նավթ գնել Ռուսաստանից, սակայն ավելի ցածր գնով։

«Իհարկե, Ռուսաստանը վնասով ոչինչ չի վաճառի։ Ամեն դեպքում, եթե ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ այն ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերակողմնորոշում, առավել բարենպաստ պայմանների որոնում»,- հայատրարել է Պեսկովը։ «Սա տնտեսության հետ կապ ունեցող հարց է, փաստն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունակվում են, ինչը հանգեցնում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացմանը։ Հետևաբար, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան, անգամ չնայած այն արհեստական դժվարություններին, որոնք հրահրվում են պատժամիջոցներով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում են ռուսաստանյան նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։ Զսպող քայլերից մեկը ռուսական նավթի էժան գնով ձեռքբերումն է։ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։ Զսպող քայլերից մեկը, հատկապես այն եվրոպական երկրների համար, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով առավել մեծ կախում ունեն ռուսական էներգակիրներից, ըստ Բայդենի, ռուսական նավթի էժան գնով ձեռքբերումն է։

«Դուք ունեք խնդիր, որն ի հայտ է եկել հիմա, երբ Եվրոպան նախատեսում է էլ ավելի սահմանափակել ռուսաստանյան նավթի գնումները։ Ակտիվ մտորումներ են ընթանում, թե ինչ կարելի է անել՝ միգուցե, նույնիսկ գնել նավթը, բայց սահմանափակ գնով»,- ասել էր Բայդենը և հավելել, որ այդ դեպքում Ռուսաստանը կպահպանի նավթ արտահանելու հնարավորությունը, սակայն «զգալիորեն ցածր գնով, քան ներկայումս սահմանվել է շուկայում»։

Կրեմլը, սակայն, չի պատրաստվում ընդունել ոչ շահեկան առաջարկներ․ Մոսկվան թերևս վստահ է, որ որոշ ժամանակ անց Եվրոպան կհամաձայնվի գնել ռուսական նավթը շուկայական գնով։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը առաջին հերթին ֆինանսական և տնտեսական ռեսուրսների պատերազմ է․ ով ավելի երկար կդիմանա պատժամիջոցներին, նրա օգտին էլ կորոշվի պատերազմի ելքը։ Ռուսաստանի տնտեսության բացառիկությունը էներգետիկ ռեսուրսների և առաջին սպառման ապրանքների ինքնաբավությունն է, որն էլ կարող է դառնալ Կրեմլի գլխավոր հաղթաթուղթը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2804 անգամ
Լրահոս
«Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am