Հրապարակը գրում է.Կիրակի օրը Ջավախքի Գանձա գյուղում 51-րդ անգամ անցկացվեց «Տերյանական պոեզիայի օրեր» խորագիրը կրող միջոցառումը։ Այս առիթով Տերյանի ծննդավայր էին այցելել հասարակական ու մշակութային գործիչներ, պատգամավորներ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարաններից։ Տերյանական օրվան նվիրված եւ հայ մեծ բանաստեղծին փառաբանող ելույթներ ունեցան Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, ծնունդով հենց Գանձա գյուղից Շիրակ Թորոսյանը։ Վերջինս 9 տարի ընդմիջումից հետո կրկին կարողացավ մուտք գործել հայրենի Ջավախք։ Վրացական իշխանությունները քաղաքական նպատակներով արգելել էին Թորոսյանի մուտքը Վրաստան։ Նախորդ տարիներին «Տերյանական օրերին» ավելի ներկայացուցչական կազմով էին Հայաստանից մեկնում Գանձա՝ ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը