«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ: Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաեւ Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաեւ ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը