Կրեմլը հստակեցնում է խաղի կանոնները

«Փաստ» թերթը գրում է. Մի քանի օր առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանդիպման մասին տեղեկացրել է, այսպես ասած, վերջին պահին: Նման «աշխատանքային» հանդիպումների կարիք սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ կա կամ կան լուծման կարոտ կոնկրետ հարցեր, կամ երբ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել, կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Մի խոսքով, դրանց օրակարգը միշտ կոնկրետ է: Իսկ ի՞նչ օրակարգ ուներ Պուտին–Ալիեւ հանդիպումը: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել՝ դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջյունի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, «տարածաշրջանի իրադրությունը բարդ է, եւ բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,– նշել էր ՌԴ նախագահը: Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, եւ ԼՂ հակամարտությանը, եւ տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես: Սկսենք վերջինից: Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ–ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ–ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ: Բացի այն, որ նրանց համար այդ երկիրը կարող է դառնալ տրանզիտային հնարավոր գոտի, նրանք կարող են ապակայունացնող գործոն դառնալ բուն Ալիեւի վարչակազմի համար՝ անվտանգության ու ապակայունացման լրջագույն սպառնալիք դառնալով թե տարածաշրջանի, թե ներադրբեջանական իրականության համար: Այս առումով Ռուսաստանին, անշուշտ, մտահոգում է ավանդաբար իր վերահսկողության գոտի համարվող ռեգիոնի կայունությունը, որը նաեւ իր սահմանների կայունությունն է: Իսկ Ալիեւի՝ ԼՂ հարցում վերջին շրջանում վարած քաղաքականությունն ամենեւին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի հնարավոր է, որ ՌԴ նախագահն Ալիեւին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը: Բացի այդ, վերջին շրջանում ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան պատրաստվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Հայկական կողմը համաձայնել էր՝ դրա հետ առանձնապես մեծ հույսեր չկապելով հանդերձ: Բաքուն նույնպես համաձայնել էր, սակայն նշելով, որ պետք է բանակցությունների հստակ օրակարգ: Այս պահին, սակայն, թե Ռուսաստանի, թե ընդհանրապես Արեւմուտքի համար անհրաժեշտ է պահպանել գոնե «բանակցություններ հանուն բանակցությունների» ֆորմատը՝ շփման գծում լարվածությունը մեղմելու եւ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելու նպատակով: Մյուս կողմից, վերջին շրջանում ռուս–ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Հուլիսի 4–ի դեպքերից հետո Բաքվի ակնկալած՝ ռուսական կողմի արձագանքի բացակայությունը, ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հողի վրա խտրական վերաբերմունքի դրսեւորման դատապարտումը, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարումը, ՌԴ եւ ՀՀ սահմանապահ ջոկատների համատեղ վարժանքները ԼՂ–ի տարածքում, նաեւ Իրանում ՌԴ դեսպանի հայտարարությունը «Հյուսիս–Հարավի» վերաբերյալ իսկական իրարանցում էին առաջացրել Բաքվում: Այդ ամենը Ադրբեջանում դիտվում էր՝ որպես ռուսական հարված իրենց վարած արտաքին անկախ քաղաքականությանը, ինչը նրանց ավելի ու ավելի էր ստիպում շատ խոսել հատկապես ԱՄՆ–ի հետ իրենց հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկի հնարավորության մասին: Մյուս կողմից էլ, դա մատուցվում էր որպես ռուսահայության նենգ մարտավարություն–ծրագիր՝ ուղղված ռուս–ադրբեջանական «դարավոր» բարեկամությանը: Մի խոսքով, ռուս–ադրբեջանական հարաբերություններում արշալույսներն այնքան էլ խաղաղ չէին: Ու հիմա, երբ կայացավ Պուտին–Ալիեւ հանդիպումը, ադրբեջանական մամուլն էյֆորիայի մեջ է: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս–ադրբեջանական բարեկամության չարակամներին» եւ այլ բաներ՝ նման ոգով: Ի դեպ, բացի, «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս–Հարավ» միջանցքի ճակատագիրը: Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել, ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիեւը: Ինչ էլ լինի, Պուտին–Ալիեւ հանդիպումն արդեն ավարտված է: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք հավասարակշռության սկզբունքը պահելով՝ ռուսական կողմը նման մի հանդիպում էլ կնախաձեռնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եթե նման հանդիպում կայացավ, կնշանակի, որ, իրոք, քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտությունը, եւ նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հստակեցնում է խաղի կանոնները: Մյուս կողմից, սակայն, «а куда денется Армения?»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am