«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլից հետո այս տարի բարձրաստիճան պաշտոնյաների եւ սպորտասերների մասնակցությամբ բավականին մեծ խնջույք է կազմակերպվել օլիմպիական գլխավոր մարզահամալիրում կամ սպորտբազայում, որը ժամանակին վերակառուցել, ապա Ալբերտ Բոյաջյանի հետ մասնավորեցրել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իշխան Զաքարյանը։
Որքան էլ զարմանալի է, տեւական «անհետացումից» հետո խնջույքին եւ մրցույթի եզրափակիչ միջոցառմանը մասնակցել է նաեւ Իշխան Զաքարյանը։ Ներկաները նկատել են, որ նա, ինչպես եւ մնացյալ մասնակիցները, բավական բարձր տրամադրություն են ունեցել, պարել են բոլորը, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ներկա են եղել Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Լոքյանը, Խաչիկ Ասրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մրցույթին մասնակցած անձանցից մեկը տպավորված պատմում էր ճոխ սեղանների եւ աննախադեպ թանկանոց խմիչքների մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը