Փաշինյանը և Արևմուտքի, և Ռուսաստանի համար ընկալվում է որպես ժամապահ, որի միջոցով կարելի կլինի Հայաստանի հաշվին խնդիրներ լուծել

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմից հետո թե ռուսական, և թե արևմտյան վերլուծաբանները կանխատեսում էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու հարցը ժամանակի խնդիր է ընդամենը դառնալու: Ոչ ոք չէր ենթադրում, որ նրան կհաջողվի մնալ իշխանության, ևս մի քանի տարի:

Նրանք այսօր զարմանքով հետևում են հայաստանյան իրադարձություններին և նոր հետևություններ անում, որի համաձայն, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, ապա պետք է հնարավորինս արագ լուծել այն խնդիրները, որոնք հաջորդ իշխանության պարագայում գրեթե հնարավոր չի լինի լուծել:

Օրինակ, արևմտյան որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ քանի դեռ Փաշինյանին չեն հեռացրել իշխանությունից, պետք է մաքսիմալ կարճ ժամանակահատվածում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի դուրս հանել այնտեղից ռուս խաղաղապահներին: Հաշվարկը շատ պարզ է, եթե Երևանն ու Բաքուն համաձայնվում են մի ինչ-որ կարգավիճակի շուրջ, ապա դա հիմք կարող է դառնալ, որ ռուսները չորս տարի անց հեռանան այս տարածաշրջանից: Դրանից հետո, Ռուսաստանի հյուսիսային Կովկասում անկայունություն ստեղծելը կդառնա, ինչպես ասում են, տեխնիկայի հարց:

Արևմտյան շրջանակների համար Հայաստանն ու Արցախը հանուն այդ մեծ նպատակների պիտի զոհաբերվեն, քանզի դա միակ տարբերակն է Թուրքիային և Ադրբեջանին իրենց ծրագրերի մեջ ներգրավման համար: Մանավանդ, որ վերջին պատերազմից հետո Հայաստանը դադարել է լուրջ գործոն լինել, իսկ Ադրբեջանը, հակառակը, դարձել է ազդեցիկ գործոն:

Իսկ եթե դրան ավելացնենք, որ Ադրբեջանը կարող է դառնալ միջինասիական էներգակիրների նոր տարանցիկ կենտրոն, ապա պարզ կդառնա, թե ինչ աստիճանի կմեծանա իր դերակատարումն Արևմուտքի համար: Հատկապես այն պարագայում, երբ դրված է ռուսական էներգակիրներ գնելուց հրաժարվելու հարցը:

Այս ծրագրերի համար, ըստ արևմտյան շրջանակների, Փաշինյանի դերակատարումը գրեթե անգնահատելի է: Նա արդեն պարտված ֆիգուր է, և ուրեմն ոչինչ չի խանգարի նրան նոր ավելի ցավոտ զիջումների գնալ հանուն իր իշխանության պահպահման:

Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա այստեղ լիովին պատկերացնում են Փաշինյանի դերակատարումը Արևմուտքի համար, սակայն փորձում են նրան օգտագործել իրենց նպատակների համար:

Բանն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Մոսկվայի համար շեշտակիորեն մեծացել է Անկարայի դերն ու նշանակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդպես էլ չմիացավ արևմտյան պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ: Անկարան, Հունգարիայի հետ միասին փորձում է միջանկյալ, «խաղաղասերի» դեր կատարել Մոսկվայի և Կիևի միջև:

Իսկ վերջին պահին, հենց Էրդողանն է դիմակայում, որպեսզի Ֆինլյանդիան և Շվեդիան արագացված տեմպերով դառնան ՆԱՏՕ-ի անդամ: Այս ամենը գին ունի, որ պիտի վճարի Պուտինը Էրդողանին: Բացի այդ, Արևմուտքում մեծ հույսեր ունեին, որ Թուրքիան ավելի մեծ չափսերի աջակցություն կտա Կիևին, ինչը նույնպես չիրականացավ:

Էրդողանի նման պահվածքը «պարգևատրվում է» Մոսկվայի կողմից, մասնավորապես Սիրիայի ուղղությամբ: Անկարային «թույլ են տվել» ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի դեմ, որի արդյունքում Էրդողանը պատրաստվում է այդ երկրի հյուսիսում օկուպացնել ավելի քան 20 հազար քառակուսի կմ տարածք, այսինքն Թուրքիան Սիրիայի հյուսիսում ստանալու է Հայաստանի 70 տոկոսի չափ տարածք: Եվ այս ամենն այդ քաղաքական «առևտրի» արդյունքն է, որը փաստացի կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա կովկասյան տարածաշրջանում Պուտինի և Էրդողանի միջև կա լռելյալ համաձայնություն պահպանել այն ստատուս-քվոն, որ առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության ստորագրումից հետո:

Հասկանալի է, որ այդ ստատուս-քվոյի խախտումը չի ողջունվելու ոչ Էրդողանի, և ոչ էլ Պուտինի կողմից:

Փաշինյանի իշխանության մնալու կամ չմնալու հարցը այդ փաթեթի մեջ ներառված չէ: Սակայն պարզ է, որ Էրդողանին շահավետ է Փաշինյանի իշխանության պահպանումը Հայաստանում, իսկ Պուտինի համար կարևոր է մեկ այլ խնդիր՝ ինչպիսի փոփոխություն որ լինի Հայաստանում, այն չպետք է խախտի 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաստատված ստատուս-քվոն: Քանի դեռ այս խնդիրը Հայաստանի ներքին կյանքում դեռ լիովին չի ընկալվել, նույնիսկ Մոսկվայում են մտահոգվում իշխանությունից Փաշինյանի հնարավոր հեռանալու հեռանկարով: Մյուս կողմից, Մոսկվան, իհարկե, չի վստահում Փաշինյանին, նրան համարելով անկանխատեսելի «փողոցային պոպուլիստ»: Բայց մինչև պարզ չլինի, թե որ քաղաքական ուժը նրան պիտի փոխարինի, նույնիսկ Մոսկվայում Փաշինյանի հեռացման խնդիր չի դրվի, քանզի դրա արդյունքում, կարող են խաթարվել ավելի մեծ Պուտին-Էրդաղան պայմանավորվածությունները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am