Բանկային ոլորտը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի թիրախում

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում հայտարարել է, որ ՊԵԿ-ը պետք է բանկային գաղտնիքի որոշակի հասանելիություն ստանա: Նրա խոսքով` Հայաստանն այսօր բազմակողմ կոնվենցիայի անդամ է, ինչն ենթադրում է այլ պետության հարկային մարմնի հարցմանը տալ պատասխան, այդ թվում նաև` բանկային գաղտնիք ներկայացնող տեղեկատվության տրամադրմամբ։ «Եթե այդ կոնվենցիայի շրջանակներում օտարերկրյա պետության հարկային մարմինը դիմում է մեզ, ապա մենք պարտավոր ենք բանկային գաղտնիք տրամադրել: Սակայն այդ բանկային գաղտնիքը հարկային մարմնին հասանելի չէ հարկային վարչարարության գործիքակազմի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, միջազգային փորձը հուշում է, որ բանկային գաղտնիքը հարկային մարմիններին հիմնականում հասանելի է։ Այս հարցում մենք ապավինում ենք Կենտրոնական բանկին։ Մենք չենք ուզում ԿԲ-ի հետ չհամաձայնեցված ինչ-որ կարգավորում առաջարկել, քանի որ դա բավականին նուրբ ոլորտ է»,- նշել է ՊԵԿ ղեկավարը:
ՊԵԿ նախագահի այս հայտարարությունը վստահաբար կարժանանա բանկային համակարգի դիմադրությանը։ Բանկային գաղտիքը ողջ աշխարհում պաշտպանված է օրենքով և պետությունը որևէ անձի բանկային գաղտիքներ պարունակող տվյալների հանդեպ հասանելիություն կարող է ստանալ միայն ու բացառապես դատարանի որոշմամբ։ Բայց արի ու տես, որ մասնագիտությամբ իրավաբան Ռուստամ Բադասյանն ուզում է բանկային գաղտիք պարունակող տվյալների տիրապետել՝ շրջանցելով դատարաններով։ Սաա էլ դեռ քիչ է, ուզում է այդ տվյալները փոխանցել երրորդ երկրի՝ սեփական հայեցողությամբ՝ առանց դատական ակտի։
Սա անձի մասնավոր սեփականության հանդեպ ոտնձգության փորձ է, որը կարող է անդառնալի հետևանք ունենալ կապիտալ շուկայի և բանկային համակարգի վրա։
Բայց սա Բադասյանի՝ բանկային ոլորտ մտնելու միակ նախաձեռնություն չէ։ Նրան խիստ անհանգստացնում է նաև կրիպտոակտիվների միջոցով գործարքներ անելու խնդիրը:
«Ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որտեղ արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի և այլ միջոցների վրա կրիպտակտիվի բացում: Բայց այդ գործողությունները չեն ունեցել որևէ արդյունք նաև այն պատճառով, որ կարգավորված չէ, թե կրիպտոակտիվներն ինչ իրավական կարգավիճակ ունեն, դրանով գործարքները ինչպես են իրականացվում»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով`աշխարհը գնացել է այդ խնդրի կարգավորման ճանապարհով և իրենք բազմիցս խնդրել են ԿԲ-ին, որ ոլորտը կարգավորի։
«Չկարգավորելով մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ աշխարհում դրա փորձը կա: Կրիպտոակտիվների միջոցով թե՛ հարկերից խուսափելու, թե՛ փողերի լվացման ռիսկերը, բնական է, որ կան, և շուտափույթ պետք է կարգավորել այդ հարցը: Չկարգավորվածությունը առավել ևս խնդիրներ է առաջացնում»,- ասել է Բադասյանը:
Ըստ էության՝ բանկային ոլորտը հայտնվել է իշխանության թիրախում։ Նրանք ամեն կերպ ուզում են վերահսկել բոլորի փողերը և այդ նպատակի համար ելքեր են փնտրում։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am