Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2017թ-ի դեկտեմբերին, և արդեն նշվում է 8-9 թեկնածուի անուն՝ Գարեգին Բեքչյանը, Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Սեպուհ Չուլջյանը, Խաժակ Պարսամյանը, Սեւան Ղարիբյանը, Նավասարդ Կճոյանը: Սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը:
«Ցանկացած եպիսկոպոս ցանկացած աթոռի թեկնածու է: Թուրքիայի պարագայում այդ թեկնածուների շրջանակը մի քիչ նեղ է, քանի որ պետք է այնտեղ արմատներ ունենաս՝ կա՛մ ինքդ ծնված պետք է լինես, կա՛մ հայրդ: Իմ պարագայում հայրս է: Թեկնածուների ցանկը կա , այդ ցանկից բոլորն էլ կարող են ընտրվել: Այնպես չէ, որ եթե թեկնածու ենք, ուրեմն անպայման կընտրվենք: Այս պահին 9 թեկնածու կա, 9-ից մեկը կընտրվի»,-նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Խոսելով Պոլսո Պատրիարքության դժվարությունների մասին՝ թեմակալ առաջնորդը փաստեց՝ դժվարություններ կան: «Ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այնտեղ էլ իր յուրահատուկ դժվարությունները կան, բայց եթե ընտրվեմ, կծառայեմ»,-հավելեց Միքայել Սրբազանը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը