Գնել Սանոսյանի ստախոսությունը

 

Կարծում եմ, վաղուց բոլորը գիտեն՝ ով ինչքան է ստանում. ծախսել եմ շատ հեշտ, քիչ է, արագ վերջանում է: «Առավոտ»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին անգամ որքա՞ն պարգեւավճար է ստացել, ե՞րբ է ստացել ու ինչպե՞ս է ծախսել:
Հարցին՝ դուք 1.5 մլն աշխատավարձ եք ստանում, ասում եք՝ այնքան շուտ է վերջանում, բա 28 հազար դրամ թոշակը, որ տալիս եք քաղաքացիներին, կամ 68 հազար նվազագույն աշխատավարձը, չե՞ք մտածում այդ մարդիկ ոնց են ապրում՝ Սանոսյանը պատասխանեց. «Իհարկե, մտածում ենք: Բա մտածել ենք, որ դարձել է 68, առաջ 68 չէր: Մեր իշխանության օրոք Հայաստանում բոլոր բժիշկների, մանկավարժների, պետական աշխատողների աշխատավարձը փոխվել է»:
Հարցին՝ դուք Մարտունու Ծակքար գյուղում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիք, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձը, ապրուստը ձեզ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չեք բավարարվում, մի հատ էլ պարգեւավճար եք ստանում՝ Սանոսյանը պատասխանել է. «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչեւ նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»:
Փաստորեն մինչև հեղափոխությունը Սանոսյանը, իբրև ՀՀ շարքային քաղաքացի և ոչ պաշտոնյա ավելի լավ է ապրել, քան հիմա։
Ստացվում է, որ նախկին կոռումպացված և թալանչի իշխանությունների օրոք հեռավոր Մարտունու Ծակքար գյուղում ապրող երիտասարդը ավելի լավ էր ապրում, քան այսօրվա նախարարը։ Եթե հաշվի առնենք, որ ներկայումս նախարարը ամսական 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում, ապա կստացվի, որ նախկինների օրոք ծակքարեցի Գնելը առնվազն նույնքան կամ մի քիչ ավելի շատ եկամուտ ուներ, հակառակ պարագայում ավելի լավ չէր կարող ապրել։ Այդ դեպքում Գնել Սանոսյանը ինչո՞ւ էր դուրս եկել փողոց և դժգոհում էր, թե իշխանությունը ալան-թալան է անում, իսկ ժողովուրդը վատ է ապրում՝ տառապելով աղքատության մեջ։ Ըստ ամենայնի Գնել Սանոսյանը այն ժամանակ ստել է՝ ասելով, թե ժողովուրդը, որի ներկայացուցիչն է նաև ինքը, լավ չի ապրում։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ Գնել Սանոսյանը ստում է նաև այժմ, ասելով, թե նախարար դառնալուց հետո ավելի վատ է ապրում, քան ապրում էր մինչ այդ։
Ամեն դեպքում էական հանգամանքան այստեղ Գնել Սանոսյանի ստախոսությունն է՝ անկախ նրանից նա դրանով զբաղվել է ՀՀ շարքային քաղաքացու, թե բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում։
Որպես ամփոփում՝ Մարտունո Ծակքար գյուղում 1,5 մլն աշխատավարձ ստացող քանի՞ մարդ կա / Գնել Սանոսյանին առաջարկում եմ չհաշվել-խմբ․/։


Հայկ Դավթյան

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am