Ձեզ ինչի՞ է թվում՝ մինչև պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես․ Սանոսյան․ aravot.am

Կարծում եմ, վաղուց բոլորը գիտեն՝ ով ինչքան է ստանում. ծախսել եմ շատ հեշտ, քիչ է, արագ վերջանում է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին անգամ որքա՞ն պարգեւավճար է ստացել, ե՞րբ է ստացել ու ինչպե՞ս է ծախսել:

Հարցին՝ դուք թալանից եք խոսում, ասում եք՝ հենց թալանը բերեն, անվտանգության հարցերը կլուծենք, ձեզ էլ ասում են՝ դուք օրենքով եք թալանում ու պարգեւավճարների բյուջեն հենց օրենքով թալանի աղբյուրներից մեկն է, դուք ինչո՞ւ եք օգտվում այդ աղբյուրից՝ նախարարը պատասխանեց. «Ի՞նչ հարց եք տալիս, 274 մլրդ դրամ բյուջե են տվել ինձ, 274 դրամի ձեռք չենք տվել, չե՞ք ուզում աշխատավարձ ստանանք, ի՞նչ եք ուզում անենք: Չե՞ք ուզում դրա 20%-ը վերցնենք, աշխատավարձ ստանանք, մենք էլ մարդ ենք, ընտանիք ունենք, երեխեք ունենք, ընկերներ ունենք, հատկապես՝ դասընկերներ: Դասընկերները Մարտունիում են, գնում եմ իրենց տեսնում եմ»:

Հարցին՝ դուք 1.5 մլն աշխատավարձ եք ստանում, ասում եք՝ այնքան շուտ է վերջանում, բա 28 հազար դրամ թոշակը, որ տալիս եք քաղաքացիներին, կամ 68 հազար նվազագույն աշխատավարձը, չե՞ք մտածում այդ մարդիկ ոնց են ապրում՝ Սանոսյանը պատասխանեց. «Իհարկե, մտածում ենք: Բա մտածել ենք, որ դարձել է 68, առաջ 68 չէր: Մեր իշխանության օրոք Հայաստանում բոլոր բժիշկների, մանկավարժների, պետական աշխատողների աշխատավարձը փոխվել է»:

Հարցին՝ դուք Մարտունու Ծակքար գյուղում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիք, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձը, ապրուստը ձեզ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չեք բավարարվում, մի հատ էլ պարգեւավճար եք ստանում՝ Սանոսյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչեւ նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»:

Նա վստահեցրեց, որ ավելի լավ է ապրել առաջ, քան հիմա. «Ես ձեր օպերատորի նման երկու լավ հաղթանդամ եղբայրներ ունեմ, իրենց հետ աշխատում էի: Հիմա մենակ իրենք են աշխատում, ամեն ինչ նորմալ է; Այդ տպավորությունը չեմ հասկանում, ինչի՞ է ձեզ թվում, թե մենք սոված ման էինք գալիս, հիմա էլ եկել ենք աշխատանքի, հակառակը»։

դիտվել է 589 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am