Պուտինին չե՞ն հետաքրքրում Փաշինյանի կարծիքն ու նրա հայտնած տեղեկությունները

Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։ Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։ «Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը», - հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։ Լեռնային Ղարաբաղի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։

Իսկ ինչո՞ւ չի կայացել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ Բրյուսելի եռակողմ բանակցություններից հետո:

Պուտինին չե՞ն հետաքրքրում Փաշինյանի կարծիքն ու նրա հայտնած տեղեկությունները, թե՞ նա չի հավատում Փաշինյանի հայտարարություններին...

Պուտինն ու Էրդողանն էլ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված կացությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդգծել է Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», - հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Էրդողանն իր ռուսաստանցի պաշտոնակցին նաև տեղեկացրել է, որ Անկարան «համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում պատրաստ է դերակատարություն ստանձնել այն դիտորդական մեխանիզմում, որ կարող է ստեղծվել Կիևի, Մոսկվայի և ՄԱԿ-ի միջև»։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահը Էրդողանին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել բեռների անխափան ծովային փոխադրումների կազմակերպմանը, այդ թվում` ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանմանը։

Մակրոնը՝ Ալիևին. Փարիզն աջակցում է հայ-ադրբեջանական շփումներին

«Վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին», - այս մասին ասվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի շնորհավորական ուղերձում։ «Կարող եք վստահ լինել՝ ես սատարում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային և ձեռք բերված արդյունքներին՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ադրբեջանցի պաշտոնակցին հղած ուղերձում ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Բաքու է ժամանել ԱՄՆ Պետդեպի էներգետիկ հարցերով բարձրաստիճան պաշտոնյան

Ադրբեջանի դերի բարձրացումը շարունակում է էներգետիկ ոլորտում: Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով խորհրդականի տեղակալ Լորա Լոքմանը, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է «Հարավային գազային միջանցքի» գործունեությունը, «ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության և գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում»։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մեր երկրից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ», - հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Նկատենք, որ «Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:

Բայրամովը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Ադրբեջանցի պաշտոնակցի այցի օրակարգի մասին Չավուշօղլուն մանրամասներ չի հայտնել, փոխարենը նշել է, որ Թուրքիա կայցելի նաև Իրանի արտգործնախարարը։ Անցած շաբաթավերջին էլ Բաքու էին ժամանել Թուրքիայի նախագահն ու պաշտպանության նախարարը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4726 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am