Սուրեն Պապիկյանին հաջողվել է այն, ինչը որևէ նախկինի չի հաջողվել

Վերը պատկերոված լուսանկարները զուգահեռ իրականությունների մասին են։ Առաջին նկարում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանիքն է, որի համար, ըստ մամուլում տեղ գտած տարբեր հրապարակումների, ծախսվել է 20 մլն դրամ։ Թե որտեղից նման գումար ողջ կյանքում պատմության ուսուցիչ, իսկ վերջին 4 տարում պետական պաշտոններ զբաղեցրած Սուրեն Պապիկյանին, առանձին հարց է, որը պետք է, որ գրավի կոռուպցիայի խնդիրներով զբաղվող պետական մարմինների ուշադրությունը։

Երկրորդ լուսնկարում առաջնագծում ոտքից վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին տեղափոխաղ մեր զինվորներն են։ Նրանք ձեռքով տեղափոխել են իրենց ընկերոջը, և այդ պահը ֆիքսվել, նկարվել ու տարածվել է ադրբեջանական կողմի ջանքերով։ Վիրավորված զինվորը մահացել է։ Պետք չէ բժշկական լուրջ գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար, որ ոտքից վիրավորումը մահացու չէ, եթե ժամանակին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։ 21-րդ դարում, երբ մադկությունը հազար ու ի մեքենա և թռչող սարք է հայտնաբերել, մենք մեր վիրավոր զինվորին դիրքերից տեղափոխում ենք մարդկային ուժով, այսինքն ՝չվիրավորված զինվորների ուժով։ Սա ոչ թե նոնսենս է, այլ խայտառակություն։

Ադրբեջանցիները, որոնք արձանագրել են այդ պրոցեսը, հանգիստ կարող էին վիրավորել կամ սպանել նաև մյուս զինվորներին։ Ընդ որում, լուսանկարից երևում է, որ մեր դիրքապահ զինվորների վրանները սպիտակ են, այն դեպքում, երբ ձմեռը վաղուց անցել է, ու տարվա այս եղանակին բնությունը առավելապես կանաչ է։ Տպավորություն է, թե մեր զինվորիներին հատուկ են պահում սպիտակ վրանների մեջ, որ թշնամին կարողանա հեշտությամբ թիրախավորել նրանց։ Ինչո՞ւ է զոհվել ոտքից վիրավորված զինվորը․ այս հարցի պատասխանը պետք է տա շքեղ հարսանիքի փեսացու, պաշտպանության նախարար Պապիկյանն է։ Ինչո՞ւ են դիրքապահ զինվորնները նման անպաշտպան դիրքում ու պայմաններում․ այս հարցը ևս պահանջում է պատասխան, որի հասցեատերը, բացի փեսացու Պապիկյանից, նաև բանակին մայկա-տռուսիկով ու ելակ-բանանով ապահոված Նիկոլ Փաշինյանն է։

Փաստորեն, այս երկուսը միասին կարողացել են մեր զինվորներին հասցնել այնպիսի նսեմացուցիչ խայտառակության, որը կարող է դասագրքային դառնալ․ որպես օրինակ՝ այն մասին, թե ինչպիսին չպիտի լինի առաջին գծի պաշտպանությունը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6485 անգամ
Լրահոս
Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am