«Տղերք, վախեցաք, փակվեցի՞ք». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը փակվել է աշխատասենյակում (video)

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք քիչ առաջ մտել էին ԵՊՀ շենք, հանդիպելու ռեկտորի պաշտոնակատարին եւ մյուս ղեկավարներին, ձեռնունայն դուրս եկան:

Նախ, սկզբում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի մամուլի խոսնակը ընդդիմադիր պատգամավորներին հայտնեց, որ ռեկտորը ինչ-որ հանդիպման է եւ առաջարկել է վաղը ցանկացած ժամի հանդիպել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ներսում է, դուռը փակել է ներսից, դուրս չի գալիս. «Պետք է Նիկոլ Փաշինյանին փոխանցել, որ իր թիմի անդամները հրաժարվում են իր հետ կիսել պատասխանատվությունը, դադարեցնում են իրենց հետ համագործակցությունը, չեն կարողանում մարդկանց աչքերին նայելով ստանձնել ստանձնած քաղաքականության պատասխանատվությունը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վախեցաք, փախա՞ք: «Տղերք, հիմա դուք վախեցաք, փակվեցի՞ք: Նախարարներ, 2 օր է ձեզ ենք փնտրում, վախեցաք, փախա՞ք, ո՞ւր եք: Հայաստանում կա՞ մեկը, որ պատկան մարմնի ղեկավար է կամ ռեկտոր է, ի վիճակի՞ է դուրս գալ ու ԱԺ պատգամավորների հարցադրումներին պատասխանի: Եթե նման մարդ կա, թող հայտնվի, թե չէ, Նիկոլ, դու էլ, մնացածներն էլ փախած եք, ինչպես պատերազմի ժամանակ եք եղել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները այցելեցին նաեւ պրոռեկտորներին, պարզվեց նրանք եւս տեղում չեն:

«Դիմադրության» շարժման երթը ԵՊՀ-ից շարժվեց:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ համար ջանքեր գործադրելու մասին Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am