ՊԵԿ-ը պարզաբանում է Վարդան Հարությունյանի որդիներին արտոնություն տրամադրելու փաստը

Օրերս մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստին, որտեղ որոշում է ընդունվել ՊԵԿ նախագահի որդիների հետ փոխկապակցված ընկերությանը ԱԱՀ-ի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու և ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու մասին, տվել են չփաստարկված, իրականության հետ կապ չունեցող որակումներ: Մասնավորապես, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը դեռևս բիզնես ոլորտից չէր տեղափոխվել պետական համակարգ աշխատանքի: Ինչ վերաբերում է նրա որդիների բիզնեսում մասնակցությանը` ապա ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելիս գնահատման միակ չափանիշը օրենսդրությանը համապատասխան գործունեության կազմակերպումը պետք է լինի` անկախ պաշտոնյայի  որդի լինել կամ չլինելու հանգամանքից: Փաստենք, որ իրականացվող ներդրումները, գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներմուծելը Վ. Հարությունյանի որդիները նախաձեռնել են ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր: ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հետ կապված էլ նշենք, որ առնվազն տարօրինակ կլիներ ներդրողների համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունից չօգտվելը, անկախ պետական պաշտոնյայի հետ ունեցած բարեկամական կապերից: Այսօր շատ ներդրողներ օգտվում են օրեսդրության ընձեռած հնարավորությունից, ինչի մասին են վկայում այդ առնչությամբ ընդունված կառավարության բազմաթիվ որոշումները: Տեղեկացնենք նաև, որ ՊԵԿ-ը դեռ մի քանի ամիս առաջ է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մեքենասարքավորումների և հումքի ներմուծումն առհասարակ ազատել ավելացված արժեքի հարկից: Եվ դա կտարածվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի 1-ից հետո կատարված ներմուծումների վրա: Այդպիսով, ՊԵԿ-ը ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում բարձրացնել շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ֆինանսական բեռն էապես նվազեցնելու միջոցով ստեղծել լրացուցիչ հարկային խթաններ մեքենաներ, սարքավորումներ եւ հումքային ապրանքներ ներմուծող տնտեսվարողների համար: Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական փաթեթները, չնայած այն հանգամանքին, որ այդ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական: Հ.Գ. Կառավարության վերոհիշյալ որոշման հետ, ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն որևէ առնչություն չի ունեցել, ինչի մասին կարելի էր տեղեկանալ կառավարության նիստի օրակարգին թեկուզ հպանցիկ ծանոթանալու միջոցով:       ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am