Իրավիճակը սրվում է. Ալիևի հռետորաբանությունը փոխվում է պատերազմի՝ ընդդեմ Հայաստանի

Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո և այս շաբաթ Մոսկվայում նախատեսված սահմանազատման հանձնաժողովների նիստից առաջ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։

Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը և կոչ էր արել Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։ Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը Երևանին խորհուրդ էր տվել ճիշտ գնահատել նոր իրողությունները՝ շեշտելով, թե «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։

Ըստ հայկական կողմի՝ արդեն մեկ հանդիպում անցկացրած Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանացնի։ Փոխվարչապետերի մակարդակով ձևավորված հանձնաժողովը այս շաբաթ Մոսկվայում է հանդիպում ունենալու։ Ո՞ր օրը և ի՞նչ օրակարգով, Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն մանրամասնում։

Հանձնաժողովի ղեկավարների՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը կայացավ անցած շաբաթ Երասխի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ արդեն հանձնաժողովի ամբողջ կազմով առաջին հանդիպումը նախատեսված է Մոսկվայում, հաջորդը՝ Բրյուսելում։

Մինչ այդ պաշտոնական Երևանը ասում է՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է։

Արդեն երկու ամիս է՝ Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ բարձունքին, այսօր դարձյալ հաստատեց գյուղապետ Վարդան Միքայելյանը։ «Չեն թողնում մտնենք գյուղ, ռուս խաղաղապահներին գնացել, ասել եմ, որ ուզում եմ մտնեմ, մի հատ տեսնեմ ինչ ա կատարվում գյուղում, չեն թողնում», - ըստ «Ազատության» նշել է Միքայելյանը:

Երևան - Բաքու հռետորաբանությունը սրվեց, այն բանից հետո, երբ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է իրենց առաջարկներին առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի ներառման։ Չուշացավ Հայաստանի ԱԳ նախարարի հակադարձումը, թե հարաբերությունները պետք է կարգավորվեն երկու կողմի առաջարկների հիման վրա, որտեղ նաև արցախցիների իրավունքների հարցը կա։

Իսկ ավելի վաղ Աժ-ում Փաշինյանը բաց տեքստով հայտարարել էր, որ կողմերի հիմնական հակասությունը հենց այս հարցի շուրջ է՝ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է Հայաստանը համարում է, որ լուծված չէ։

Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կիրակի արձագանքեց պաշտոնական Երևանի հայտարարությանը հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ՝ հայկական կողմին մեղադրելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացի ջանքերը խաթարելու մեջ: «Վճռականորեն հերքում ենք Հայաստանի ԱԳՆ 2022թ. մայիսի 28-ի հայտարարությունը՝ իբր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, ինչպես նաև միանգամայն անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Դրանում նաև հղում էր կատարվում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում հերքվել էր «ապատեղեկատվությունը և զրպարտիչ հայտարարությունները իբր Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ»՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: ԱԳՆ-ում նկատել են, որ «մինչ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական հայտարարություններն ուղղած են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը խաթարելուն»: «Վերջին օրերին Հայաստանի ԱԳՆ ապակառուցողական մոտեցումը հստակ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բրյուսելյան հանդիպումները խաթարելուն»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ պաշտոնական Բաքուն կշարունակի «նաև միջազգային հանրության կողմից աջակցություն վայելող իր խաղաղ և կառուցողական ջանքերը և վճռականորեն կկանխի ցանկացած քայլ, որն ուղղված կլինի այդ գործընթացի դեմ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է, երեկ իր հերթին հաղորդեց ՀՀ ՊՆ-ն:

Սրան էլ հավելենք, որ Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:

Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները: Զինվորականները ծանոթացել են ավիաբազայի ու տեղի ռազմանավաշինության կենտրոնի աշխատանքների, ենթակառուցվածքների և պայմանների հետ:

Եթե հաշվի առնենք Բաքվի հռետորաբանությունը, կարելի է ասել, որ վաղ թե ուշ Բաքուն որևէ «պատրվակ» կգտնի արդեն ընդդեմ Հայաստանի պատերազմի բռնկման համար:

Դրա «հիմքերն» Ալիևն արդեն գցում է, պարբերաբար ակնարկելով, թե ինչ կլինի, եթե Հայաստանը չհամաձայնի Ադրբեջանի պահանջներին: Ալիևը բաց տեքստով սպառնում է Հայաստան պետությանը, Հայաստանի բնակչությանը, սփյուռքին:

Իսկ դա նշանակում է, որ մի որոշ ժամանակ անց, եթե Էրդողանն ու Ալիևը համարեն, որ չեն ստանում ցանկալին՝ նրանք այս անգամ արդեն ընդդեմ Հայաստանի պատերազմ կսկսեն:

Մանավանդ Ռուսաստանում այսօր ստեղծված բարդ իրավիճակում, Ալիևն ու Էրդողանը կարող են որոշել, որ Հայաստանը Կրեմլի աջակցությունը չի վայելում, հետևաբար իրենք ազատ են դիմել ցանկացած քայլի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6255 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am