ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ իրենց աշխատանքի ընթացքում զավեշտալի դեպքեր շատ են գրանցվում:
Այնուհետև, հիշեց մեկ դեպք, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են բնակարանում օձ լինելու ահազանգի հետևից, սակայն պարզվել է, որ այնտեղ սիրեկաններ են:
«Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը:
Մեկ այլ դեպքում էլ քաղաքացիները զանգահարել էին ԱԻՆ 911 ծառայություն, և ասել, որ դիմացի շենքի տանիքում մի աղջիկ է և ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները շտապ արձագանքել են և պարզվել է, որ տանիքում գտնվող աղջիկն ընդամենը ականջակալները դրած երաժշտություն է լսում ու պարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը