Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը հայտարարեց, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ինքնասպանության 89 դեպք է գրանցվել՝նախորդ տարվա համեմատ՝ ավելանալով 5-ով:
«Ինքնասպանությունների մեծ մասը (56) տեղի է ունեցել բնակարաններում և առանձնատներում, 12 մարդ ինքնասպանություն է գործել՝ նետվելով բարձրահարկ շենքից, 5-ը՝ կամրջից»,- նշեց նա:
Ինչպես ներկայացրեց՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել: Արտակարգ պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 867-ով, այսինք՝ 16,7 տոկոսով:
Պատահարների մեծ մասը ճանապարհատրանսպորտային դեպքերն են, այնուհետեւ հրդեհներն ու թունավորումները: Գրանցված արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 149 մարդ, տուժել՝ 4866-ը:
Նախորդ տարվա համեմատ 10-ով աճել է զոհերի թիվը, 747-ով՝ տուժածներինը, հաջողվել է փրկել 131 մարդու կյանք, որը 28-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
ՃՏՊ-ների թիվն այս կիսամյակում աճել է 109- ով , բայց զոհերի թիվը 6-ով նվազել է:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը