Նիկոլի վերջին օրերի «սրբերը»

Նիկոլ Փաշինյանի համար կա լակմուսի թուղթ։ Ով խոսում է թուրք–ադրբեջանական օրակարգով, նրան էլ համարում է իրական թիմակից։ Պատճառն այն է, որ Նիկոլն իր աթոռի ու կաշվի փրկությունը տեսնում է թուրքական ուղղությամբ գնալու տարբերակով։

«Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։ Սա՛ է Նիկոլի կարգախոսն ու գործողությունների ծրագիրը։ Նա հղում արեց անհայտ «միջազգային հաանրությանն» ու իջեցրեց Արցախի կարգավիճակի նշաձողը՝ բավարարելով թուրք–ադրբեջանական զույգի պահանջները։

Նիկոլի վարած արտաքին քաղաքականության արդյունքում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը եվրոպական հարթակից դուրս է մնացել։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն էլ փոխարինվել «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներ» ձևակերպմամբ։

«Ժողվարչապետը» «կռուտիտ» է անում, թե բա՝ «էթնիկ հայերի» մասով դա Շարլ Միշելի մեկնաբանությունն է, բայց չի ասում, որ դեմ է այդ մեկնաբանությանը։ Նաև չի ասում, թե այդ ինչո՞ւ Միշելի մեկնաբանությունները և հայտարարությունները միշտ Ադրբեջանի սրտով են լինում ու մեր շահերի դեմ։

Նիկոլի հատուկ հանձնարարություններով հաճախորդ Էդմոն Մարուքյանն էլ ավելացնում է, որ Միշելը բալանսավորել է, համ էլ՝ առաջընթաց կա։

«Նախորդ անգամ «Ղարաբաղ» բառը չկար, հիմա՝ կա»,– ապտակ կերած հաճախորդի էնտուզիազմով հայտարարում է «լուսահոգի» Էդմոնը։

«Սրբերը»

Նիկոլի թուրքական գիծն ինտենսիվորեն պաշտպանում են և նրա վերջին օրերի «սրբերի» կարգավիճակում են հայտնվել վերը հիշատակված «լուսահոգի» Էդմոն Մանրուքյանը, տխրահռչակ Վիգեն Խաչատրյանը, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, 2003–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ փողով խմբակցություն ձևավորած Գուրգեն Արսենյանը, մեկ էլ մի կին՝ «ատամնատեխնիկ»՝ Գայանե Եղիազարյանը։ Վերջինս այն նորաթուխ պատգամավորն է, որը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Սույն տիկինն իր «ստուգարքը» հանձնեց այդպիսով ու դարձավ Նիկոլի սրտի պատգամավորը։

Էդմոն Մանրուքյանի կարծիքով մենք դիվանագիտական հաղթանակներ ենք տանում, քանզի չեն կրակում ու զոհեր չունենք։ Բացի այդ՝ ասում է, եթե Ադրբեջանի սրտով չգնանք ու Ալիևին չխաղաղեցնենք, ապա պատերազմ կլինի։ Այդ տրամաբանությամբ պետք է Երևանն էլ հանձնել Ադրբեջանին, քանզի Ալիևը պարբերաբար մեր մայրաքաղաքը համարում է ադրբեջանական ու որպեսզի պատերազմ չլինի, ըստ մանրուքյանական տրամաբանության, պետք է Երևանն էլ հանձնենք՝ հանուն խաղաղության։

Օլիգարխներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը ագրեսիվ նիկոլամետներ են։ Այս «սրբերից» առաջինը թուրքերին ու ադրբեջանցիներին համարում է մեր եղբայրներն ու քույրերը։

Ինչ վերաբերում է Գուրգեն Արսենյանին, ապա սա «պասպորտով» նիկոլական «սրբի» է վերածվել։

«Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը։ Ընդդիմությունը չի կարող մեզ օրակարգ թելադրել: 100-ամյա թնջուկից պետք է ազատվել, սերունդներին չպետք է ժառանգել անհասկանալի խնդիր»,– թուրքամետ Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Արսենյանը։

Սա ագրեսիվ թուրքամետության ու ադրբեջանամետության քարոզ է։ Արսենյանը տարանջատում ու հակադրություն է մտցնում Հայաստանի ու Արցախի շահերի միջև՝ ձեռքի հետ օգտագործելով հայաստանցի–ղարաբաղցի հակադրության դիվերսիոն քարոզչակոդը։ Արսենյանի ասածը տեղավորվում է «Ղարաբաղը հանձնենք, լավ ապրենք» սերգոջանային հայեցակարգի մեջ։

Գուրգեն Արսենյանի համար Ղարաբաղի հարցը «անհասկանալի խնդիր է և 100–ամյա թնջուկ է», այսինքն՝ բեռ, որից պետք է ազատվել։ Սա այն մտածողությունն է, որի ձևավորած միջավայրում տարիներ շարունակ ապրել է Նիկոլ Փաշինյանը և՛ որպես թերթոնի խմբագիր, և՛ որպես քաղաքական գործիչ։ Դա հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական միջավայրն է։ 2008–ի մարտի 1–ին Նիկոլը ղարաբաղցիների դեմ «սրբազան» պատերզմ հայտարարելու կոչերով էր 10 մարդու գլուխ ուտում։ Հիմա նրա վերջին օրերի «սրբերն» են նույն բանը քարոզում։

Այդ «սրբերը» կմաքրվեն ասպարեզից Նիկոլը հեռացմանը զուգահեռ։ Հետո կսկսվեն «սանիտարական» լուրջ հատումներ և՛ լրատվական, և՛ քաղաքական հատվածներում։

Այսպես չի մնա, սա՛ էլ կանցնի։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1474 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am