Նիկոլ Փաշինյանը մի շատ վատ հատկություն ունի։ Ինչին կամ ում դիպչում է, փչացնում է։
Փաշինյանի հերթական զոհը դարձավ մեծ ու քողարկված հավակնություններ ունեցող փոքրիկ մարդը՝ համեստ ու պարկեշտ մարդու իմիջի տակ թաքնված արցախցի բարձրաստիճան պաշտոնյան։
Արցախի գլխին կուտակված սև ամպերի պայմաններում որպես օրվա գլխավոր միջոցառում արձանագրել Ստեփանակերտում կայացած համերգը և չնկատելու տալ հակափաշինյանական ենթատեքստ ունեցող հանրահավաքը կարող է միայն «հատուկ հանձնարարություններով հաճախորդի» պաշտպանության հույսին մնացած մարդը։ Մեծ հավակնություններով փոքրիկ մարդը։
Ամեն դեպքում փաստենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ու մայրաքաղաքի փողոցներում առկա հանրահավաքի ու երթի ոգին երեկ թևածում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու Արցախի փողոցներում։ Այսինքն՝ Արցախում՝ ինչպես Հայաստանում։
Ինչ վերաբերում է «համերգասերներին», ապա այս հարցում էլ Արցախում Հայաստանի պես է, պարզապես ավելի փոքր մասշտաբով։ Ինչո՞ւ եք կարծում, որ մեր երկրի թշնամիներն իրենց գործակալական ցանցի մեջ ներառել են ՀՀ պետական կառավարման համակարգը, բայց նույնը չեն արել Արցախում։ Իհա՛րկե, արել են։ Ու դա շատ է հեշտացել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը