«Կարմիրբերետավորները ինձ գցել էին գետնին ու 10 հոգով մոտ 5 րոպե խփում էին». պահեստազորի սպա (video)

ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ–ի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում. նրանք իրենց բողոքն են հայտնում մայիսի 8-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորների կողմից պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեմ:

Այստեղ է նաեւ ինքը՝ Արայիկ Մուրադյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է եղել դեպքը. «Մայիսի 17-ին Պուշկինի փողոցով երկու տղաներիս հետ քայլում էի, տեսա, որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկեր փոխգնդապետ Առաքելյանն է, որը զոհվածի ծնող է: Նրան բերման էին ենթարկում: Խնդրեցի իջեցնել նրան մեքենայից՝ ասելով, որ զոհվածի ծնող է եւ գնդապետ: Ինձ ասացին՝ «գնա ստեղից, արա»: Ես էլ պատասխանեց, որ «արա» չի, դիմացդ գնդապետ է կանգնած: Հետո ասացին՝ սրան տարեք: Ես ասացի՝ նորմալ խոսեք, սկսեցին խփել, մեշոկի պես շպրտեցին մեքենայի մեջ: Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, մարմնական վնասվածքներ ստացա: 10 հոգով թափվել էին ինձ վրա: Զինակից ընկերս այդ պահին ասում էր, որ գնդապետ է, վիրավորված մարդ է, մի խփեք, իրենք կարծես ավելի էին ոգեւորվում ու խփում էին:

Էդպես տարան բաժին, մի քանի ժամից բաց թողեցին»:

Արայիկ Մուրադյանը հիշեցրեց, որ դրանից հետո պահեստազորի գեներալներով ու գնդապետներով իրենք հայտարարություն են տարածել, պահանջել են, որ քրեական գործ հարուցվի, իսկ մինչ այդ միջադեպին մասնակից ոստիկանների՝ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի գլխավորությամբ, պաշտոնավարումը կասեցվի. «Մինչեւ հիմա ոչ մի քննություն չի եղել: Այսօր նոր քիչ առաջ լսելով, որ մենք ուզում ենք հայտարարություն անել ԱԱԾ-ին եւ գլխավոր դատախազություն, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ինձ հրավիրել են: Ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել: Ես էլ ասացի, որ փաստաբանիս հետ կխորհրդակցեմ, կորոշենք ինչ անել: Բայց մենք պահանջել էինք, որ դադարեցվեն այդ միջադեպին առնչություն ունեցած ոստիկանների պաշտոնավարումը եւ քրգործ հարուցվի, ինչը չի արվել»,-ասաց գնդապետ Մուրադյանը:

դիտվել է 460 անգամ
Լրահոս
ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am