Հայտնի Forbes Woman ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին։ Ընդհանուր առմամբ ամսագիրը ներկայացրել է հինգ նորաձեւության տներ, որոնք իրենց պատմությամբ ապացուցում են, որ ընտանիքի աջակցությամբ փոքրիկ, բայց սիրված գործը կարող է վերածվել լուրջ բիզնեսի։
2002թ. Forbes ամսագիրը Ջորջիո Արմանիին անվանեց աշխարհի ամենահաջող դիզայներ, սակայն նրա անձնական կյանքի մասին տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ 83 -ամյա դիզայները հազվադեպ է հարցազրույցներ տալիս։
Ջորջիոն ծնվել է Իտալիայում։ Նրա ծնողները հայոց ցեղասպանությունից փրկվելով գաղթել են Թուրքիայից։
Արմանին մեծացել է եղբոր եւ քրոջ հետ։ Երիտասարդ տարիքում նա ցանկացել է բժիշկ դառնալ, թողել է ուսումն ու գնացել բանակ։ Ինչ-որ ժամանակ նա տարվել է լուսանկարչությամբ եւ այդպիսով հայտնվել նորաձեւության աշխարհում։
Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոի եւ Էրմենեջիլդո Զեյնայի հետ նախքան 1975 թ. ընկերոջ՝ Սերջիո Ջերոտիի հետ Giorgio Armani S.p.A ընկերությունը հիմնելը։
Սերջիոյի մահից հետո նրա բիզնեսին միացել է նաեւ քույրը՝ Ռոզաննա Արմանին։
Արմանին երբեք ամուսնացած չի եղել, նա չունի երեխաներ։ Նրա ընտանիքի անդամներն են քույրը, զարմուհիները, ովքեր օգնում են իրեն բիզնեսում։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը