«Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է»․ ՔՊ-ական Գայանե Եղիազարյան

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանն ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ մեզ ո՛չ ավել, ո՛չ պակաս վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ` կոնկրետ ԱԺ-ում եւ նաեւ ավագանիում, այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Հետեւապես, նրա հետ զրուցեցինք ոչ թե կրթական, այլ քաղաքական հարցերից:

– Տիկին Եղիազարյան, խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր օրենսդրական աշխատանքը:

– Հանձնաժողովների հարցում, ճիշտն ասած, որպես ավագանու անդամ, ինձ համար ցանկալի էր ընդգրկվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, բայց քանի որ այնտեղ հանձնաժողովի անդամների ցանկալի քանակը համալրված է, հետեւաբար կփորձեմ տեսնել, թե որտեղ ինձ ավելի հարմար կլինի: Չի բացառվում, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով գնամ, որովհետեւ, որպես ավագանի էլ անընդհատ առնչվում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ հարցերին, փորձում եմ աջակցել: Նույն կերպ կշարունակեմ նաեւ Ազգային ժողովում ու կանեմ ամեն ինչ` հանուն մեր պետության եւ մեր ժողովրդի շահի:

– Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:

– Եթե զբաղվում եմ քաղաքականությամբ եւ հանդիսանում եմ նաեւ քաղաքական թիմի անդամ, հետեւաբար կիսում եմ նաեւ իմ քաղաքական թիմի ամբողջ պատասխանատվությունը, ուղենիշն ու ամեն ինչը: Այնպես որ, պատրաստ եմ կրելու նաեւ այդ պատասխանատվությունը եւ անելու ամեն ինչ` ի բարօրություն մեր հայրենիքի: Այո՛, շատ ծանր շրջան է, եւ ես իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրում ե՛ւ իրավիճակը կարգավորվի, ե՛ւ քաղհասարակությունը համերաշխության գա:

– Իսկ Արցախի հարցում համամի՞տ եք իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ:

– Ո՞ւմ ենք հանձնում, կարո՞ղ եք ասել:

– Ադրբեջանին, էլ ո՞ւմ...

– Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաեւ Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ մեր պապերի տունն է եղել եւ համարում ենք` որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն եւ իրավական փաստեր: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը:

– Այսինքն` ընդունում եք, որ Արցախն Ադրբեջանի մա՞ս է:

– Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել, ինչը միջազգային հանրությունը մեր առջեւ դնում է: Այստեղ կարեւոր է, որ բանակցային գործընթաց սկսվի, եւ «անջատում հանուն փրկության» թեզն առաջ տանելով փաստենք, որ Ադրբեջանն այն ժողովրդավար պետությունը չէ, որի սահմաններում կարող է գոյատեւել Արցախը, թեկուզ որպես ինքնավար մարզ կամ վարչական միավոր` Ադրբեջանի կազմում: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այս հարցը պետք է ճիշտ ուղղությամբ տանել եւ շատ զգուշավոր լինել: Հիմա մենք այս ծանր պատերազմի հետեւանքներից հետո, անպատասխանու հայտարարություններ անելով, ինչ է թե բոլորին դուր գանք, չենք կարող ավելի վատ իրավիճակի հասցնել բանակցային հարցը»:

դիտվել է 2727 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am