Ահազանգ, թե՞ գործիք

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, ազդարարելով Հայաստանի ժողովրդագրական ճգնաժամի մասին: Tert.am-ին տված հարցազրույցում Ֆարմանյանը նույնիսկ մեղմ է որակում վիճակը ճգնաժամային բնորոշելը: «Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը»,-ասում է իշխանության ներկայացուցիչը։ Ըստ Ֆարմանյանի՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել», որը, հայաստանյան տարբեր իրողություններով պայմանավորված, շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու գաղափարախոսություն», ինչը նորաստեղծ ոչ մի պետականության լավ տեղ տանել չի կարող: «Սա առանցքային խնդիր է, որը մեզ սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություններ չանենք»։ Ավելին, Ֆարմանյանը հայտարարում է, որ թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական էլիտաները չունեն այն որակները, որոնք թույլ կտային ձեռքը պահել խնդրի զարկերակի վրա եւ գտնել լուծումներ: Նա ասում է, որ տնտեսական աճի փոխարեն՝ ժողովրդագրական ցուցանիշը պետք է դառնա կառավարության գործունեության չափորոշիչ եւ գնահատման ելակետ « Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները»: Սամվել Ֆարմանյանը պատրաստվում է աշնանը խորհրդարան ներկայացնել նախաձեռնություն՝ ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ստեղծելու համար: «ԱԺ աշնանային նստաշրջանին ցանկանում եմ իմ գործընկների հետ կիսվել կոնկրետ վիճակագրությամբ, վերլուծություններով և առաջարկել խորհրդարանում ձևավորել մի ոչ ֆորմալ աշխատանքային խումբ և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս խնդիրը գերառաջնահերթություն է և ովքեր պատրաստ են աշխատել առանց աշխատանքի արդյունքը տեսնելու հեռանկարի»։ Ինչ խոսք՝ իշխանության ներկայացուցչի անկեղծ եւ իրատեսական գնահատականները իրավիճակին միայն դրվատանքի են արժանի, սակայն չի կարող ինչպես ասում են՝ այստեղ ինչ որ բան, հաստատ, այն չէ։ Վերջին տարիներին փորձագետներն ու հասարակական հատվածի ակտիվ անդամներ ահազանգեր են հնչեցնում, որ բացարձակ կեղծ են արտագաղթի պաշտոնական պաշտոնական ցուցանիշները, որ Հայաստանը դատարկվում է ամեն պահի, որ հեռավոր գյուղերում այսօր հաշվված մարդիկ են մնացել եւ դա հետեւանքն է իշխանության անգործության։ Սակայն իշխանության պատասխանատուները բոլոր պատեհ առիթներով հակադարձել են ու որեւէ մեկը չի ընդունել իշխանության մեղքը։ Անշուշտ, ժամանակ առ ճամանակ իշխանության որոշ շերտերի ներկայացուցիչներ համեմատած «համարձակ» հարցազրույցներ են տվել, կարծիքներ հայտնել, բայց որեւէ մեկը երբեւէ չի խոսել դեմոգրաֆիկ աղետի հնարավորության մասին։ Այստեղ ուշագրավը թերեւս այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորն այդ ամենը դիտարկում է կառավարության գործունեության համատեքստում եւ հայտարարում, որ ժողովդրագրական պատկերը կառավարության աշխատանքի գնահատականն է։ Արդյոք իշխանության բավական հայտնի թեւի կարկառուն ներկայացուցիչը հարցազրույցով ազդարարում է, որ աշնանը սկսելու են ակտիվ գործընթաց կառավարության դեմ, ցույց են տալու աղետալի իրավիճակ, որպեսզի սահուն կազմակերպեն Կարեն Կարապետյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Այս պարագայում նախեւառաջ պետք է դրվի նաեւ ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի «մեղքի» բաժինը, նա է համարվում թիվ մեկ պատասխանատուն եւ նա է թելադրում ու վերահսկում կառավարության գործունեությունը։ Ասել է թե, եթե իշխանության ներկայացուցիչն իրապես անկեղծ է , երբ «սոս» է հնչեցնում ժողովրդագրական վիճակի համար եւ դա որեւէ մեկի դեմ գործիք չի դառնա, այլ իշխանությունը կնպատակաուղղվի մշակել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների կարգավորման իրական մեխանիզմներ, կարելի է իրապես ողջունել։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am