Պետք է դրսից նման հայտարարություններ անեն՝ նոր հասկանա՞նք, որ պետք է տեր կանգնենք մեր լեզվին

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկը կրկին հակառուսական կրքեր է բորբոքել։
Ռուս պաշտոնյան առաջարկել էր Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը:՛
Ինչպես հայտնի է 2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։
Առաջարկը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում, քաղաքական գործիչներից ոմանք ընդհուպ առաջարկում են ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել։
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը կարծում է, որ նախեւառաջ երկրի ներսում պետք է տեր կանգնել մեր գրին ու մշակույթին, որպեսզի ամեն նման առաջարկը ծանր հարված չընդունենք: «Հայաստանում մենք մեր գրի ու լեզվի հանդեպ ունե՞նք հոգածություն, ինչ է՝ պիտի դրսից նման հայտարարություններ անեն, նոր հասկանա՞նք, որ պետք է տեր կանգնենք մեր լեզվին»,- վրդովված հարց է հնչեցնում նա ու շարունակում․«Մենք պետք է ինքներս տեր կանգնենք մեր գրին ու գրականությանը,ճանաչենք մեր մշակույթը, թող ուրիշներն էլ ինչքան ուզում են խոսեն, առաջարկություններ անեն»։
Գրողների միության նախագահը խոսլով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում առաջացած իրավիճակին, որ աննախադեպ թափուր տեղեր են առաջացել եւ չկա հետաքրքրություն հայերենի ու հայ գրականության հանդեպ, ասաց․«Այդպես էլ պիտի լիներ, բա ուրիշ ինչ էիք պատկերացնում։ Եթե գրականության եւ լեզվի հանդեպ մենք չունենանք ընդհանուր հոգածություն, գրականության եւ լեզվի ուսուցիչ դառնալու համար հինգը տարի չեն սովորի էլի, առաջ գնում էին սովորում էին ինչպես Մկրտչյանն էր ասում՝ օժիտի համար։ Դե, երեւի հիմա էլ դրա կարիքը չկա։ Մեր հասարակությունը մշակութային, հոգեւոր արժեքների նկատմամբ ապատիայի մեջ է ընկած, նրան հետաքրքրում է տնտեսությունը, բիզնեսը եւ այլն»։
Չնայած Վոլոդինի առաջարկը զուտ քաղաքական բնույթ է կրում, սակայն Գրողների միության ղեկավարը վստահ է, որ եթե Հայաստանում մենք հայերենի ու հայ գրականության նկատմամբ ամուր հոգածություն ունենայինք, մեծ ուշադրություն չէինք ներկայացնի նրա առաջարկին․«Մենք պետք է մեր ամրությունն ունենանք, եթե ամուր չենք, ապա ամենաթույլ հողմն էլ կքանդի մեզ»։
Էդուարդ Միլիտոնյանը նշում է, որ նախեւառաջ ուշադրություն պետք է դարձնել փողոցներում փակցված օտարալեզու գովազդային վահանակներին, դպրոցներում լեզվի ուսուցմանը եւ այլն․«Սրանք պետական լուրջ մտածողության խնդիրներ են, այդ մտածողության հարցը պետք է լուծենք։ Ոչ թե այսպես թավաքյալի, տնայնագործական մեթոդներով, ժողովուրդը ոչ իր լեզուն կկարողանա պահպանել, ոչ մշակույթը, ոչ կրթությությունը»:
Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am