ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում, այսօր՝ հուլիսի 23-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանը Վանաձորի բնակիչ է, 1 տարի 10 օրվա ծառայող:
NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացած հայտնաբերված զինծառայողը բնակվելիս է եղել ծնողների եւ իրենից փոքր քրոջ հետ: Արդյոք տեղի ունեցածն ինքնասպանություն է, եւ եթե այո, ապա թե ինչն է եղել զինծառայողի՝ նման ծայրահեղ քայլին դիմելու պատճառը՝ հայտնի չէ: Զինծառայողին ճանաչողները զինվորին ու ընտանիքին բնորոշում են որպես աշխատասեր ու բոլորի կողմից սիրված մարդիկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը