Նիկոլի նոր խոստովանությունը գերիների հետ կապված (video)
«Հայաստանում հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ գերիների վերադարձի հարցը պետք է առաջ քաշել որպես նախապայման քաղաքական գործընթացների հետագա շարունակության համար: Սակայն պաշտոնական Երեւանի դիրքորոշումը անփոփոխ է:
Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է. հումանիտար հարցերը պետք չէ կապել քաղաքականների հետ: Դրանք առանձին հարցեր են, եւ առանձին-առանձին դրանք շատ ավելի կարեւոր նշանակություն եւ կշիռ ունեն»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած կառավարական ժամի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
