«Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը բաց նամակով դիմել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր: Լսել եմ, որ օրեր առաջ Գագիկ Գինոսյանը մի միջոցառման ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին և դեռ Նժդեհից էլ մեջբերում է կատարել իրեն բնորոշ պաթետիկ ոճով։
Եթե լսածս համապատասխանում է իրականությանը, ապա Գինոսյանը թող այսուհետև ոչ թե Նժդեհից, այլ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК)՝ Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանման նախագահ Գևորգ Աթարբեկովից մեջբերումներ կատարի։
Օրինակ, որ հանուն համաշխարհային հեղափոխության (այսօր արդեն բացահայտված տարբերակով՝ հանուն ռուսական կայսրապետության և ռուս-թյուրք գործակցության) կարելի է զոհաբերել Հայաստանը։
Համենայն դեպս, այդպես ավելի ազնիվ կլինի։ Քանի որ Լեոնիդ Ազգալդյանից հետո Սերժ Սարգսյանի կողքին կանգնելուն համապատասխանում է Նժդեհի հայրենապաշտ սրի փոխարեն Աթարբեկովի հայրենասպան կացինը գովերգելը։
Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ, Արմավիր ՔԿՀ
20 հուլիսի 2017թ»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը