Նիկոլը ժամանակ է խնդրել Ալիևից մի հույսով․․․ Իշխան Սաղաթելյան (video)

Նախագահականի շենքը շրջափակելուց հետո, 8.30-ից հետո այս շենքի ոչ մի աշխատակից շենք մուտք չի գործել, կարծեմ 150 աշխատակից ունեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով «Դիմադրության» շարժման ունեցած ձեռքբերումներին, նա ասաց. «Եթե այս շարժումը չլիներ, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ: Երկրորդ, եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ ձեզ, առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում էր հանձնել երկիրը: Վերջին բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է: Ես վստահ եմ, որ բանավոր խոստումներում, ինչը նաեւ հայտարարվեց, դրան զուգահեռ Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիեւից եւ իր մյուս գործընկերներից, որ հաշվի առնելով ՀՀ-ում իրավիճակը, հույս ունենալով, որ մթնոլորտն ինչ-որ ձեւ կթուլանա կամ կկարողանան կասեցնել: Այս իմաստով ժողովրդի արձանագրած ձեռքբերումն ակնհայտ են»:

Ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերված առավելությունները դարձնի վերջնական ու դե յուրե. «Հասկանում են, երբ կորցնեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, այլևս իրենց ծրագրերը չի իրականանա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է ավելացնեն ճնշումները, բազմապատկեն ակցիաների ծավալն ու այս իշխանությունը այլևս չի կարողանա դիմակայել. «Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, գոյություն ունի դավաճանական իշխանության հեռացման հանրային պահանջ։ Խնդիրն այն է, որ աջակիցներին դարձնենք մասնակից և ամեն առավոտ այս փողոցային պայքարին նոր թափ տանք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am