Դիմադրություն շարժման մասնակիցները փակել են Բաղրամյան 26-ի մուտքերը (video)
Նախագահական նստավայրի մոտ, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակել են շենքի մուտքերը, քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են բերվել, որից հետո իրավիճակը լարվել է, ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ հրմշտոց է սկսվել:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բարձրացավ ոստիկանական մեքենայի վրա եւ դիմելով ցուցարարներին ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գիծը պահեք, ամեն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժվում: Շենքը շրջափակված է»:
