Փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսության համար։ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը զգալիորեն նվազել է և, ըստ ԿԲ կանխատեսումների, կկազմի 1,6 տոկոս։Էներգակիրների համաշխարհային շուկաներում և պարենային ապրանքների շուկաներում գնային միջակայքը շարունակում է զգալիորեն ընդլայնվել։ Միաժամանակ աճում են գների աճի սպասելիքները։ Հայաստանում 2022թ․ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս՝ նախապես պլանավորված 4 տոկոսի փոխարեն։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանի գնահատականների՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող կոշտ պատժամիջոցները էական բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, ինչը հիմնականում կանդրադառնա արդյունաբերական աճի տեմպերի դանդաղման եւ դրամական փոխանցումների կրճատման վրա։ «Բավականին բարձր անորոշությունների և բազմակողմ ռիսկերի ձեւավորման պայմաններում Կենտրոնական բանկը իրավիճակի հետագա զարգացման մի շարք սցենարներ է մշակել, որոնցից մեկն ընկած է դրամավարկային քաղաքականության ընթացիկ ծրագրի հիմքում։ Ըստ այս սցենարի՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով այս տարի սպասվում է երկրների, ինչպես նաև Հայաստանի միջազգային և հիմնական գործընկերների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում։ Ռուսաստանի դեպքում սպասվում է տնտեսական անկում։ Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով եւ առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ էներգակիրների եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը ընդլայնվելու է եւ ավելանալու են գնաճային սպասումները։»,- հայտնել է ԿԲ նախագահը։
Համախառն պահանջարկի վրա բացասական ազդեցությունը մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում Ռուսաստանից ժամանած այցելուների զգալի ավելացմամբ։
Մարտին Գալստյանի խոսքով՝ միջազգային այցելուների սպասված աճը, ներքին պահանջարկի ընդլայնումը հուշում են ներկայացվածից որոշակի ավելի դրական միտումների մասին։ ԿԲ-ն նաև հույս ունի, որ գնաճային կարգավորմանն ուղղված հետեւողական դրամավարկային քաղաքականության շնորհիվ, 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա՝ հասնելով նպատակային 4 տոկոսի միջակայքին։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը