Թուրք լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ բացառիկ արխիվային փաստաթուղթ է հրապարակել

Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ: Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում Պոլսո պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը (Զավեն Տեր-Եղիայան՝ 1868-1947, Պոլսո պատրիարք Հայոց ցեղասպանության տարիներին) հայտնում է արմատներով էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին: Թուրք լրագրողը նկատում է, որ պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը, որը ծնունդով Բաղդադից էր, երիտթուրքական կառավարության կողմից 1916-ին պատրիարքարանի փակումից հետո աքսորվել է իր ծննդավայր, որտեղից կարողացել է վերադառնալ Կ. Պոլիս միայն 3 տարի անց՝ երիտթուրքական կառավարության տապալումից հետո միայն: Վերադառնալուց հետո պատրիարքի դժվարին պարտականություններից մեկ էլ Ցեղասպանության ժամանակ աքսորի ճանապարհին մահացած ու հաճախ անհայտ կորած համարվող հայերի մահվան լուրը ընտանիքներին հայտնել էր: Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերենով գրված փաստաթղթում պատրիարքը նշում է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնում նրանց երեքի՝ դեռևս կենդանի լինելու մասին: Թուրք լրագրողը հույս է հայտնում, որ արխիվներից գտնված այս փաստաթուղթը առաջին անգամ լայն զանգվածների առաջ հրապարակվելուց հետո ի հայտ կգան նաև Զարմանյանների ողջ մնացած ժառանգները: 1in.am

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am