«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրնսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»: Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց խպայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը:
Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը