Փաշինյանի համար պետական սահմանը սկսվում է իր առանձնատան բակից

Ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնց հրամայված է <<Դիմադրություն>> շարժման մասնակիցների նկատմամբ ուժ գործադրել, մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ, այիսնքն՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար պարգևավճար են ստացել։

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս թվերը հրապարակել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին՝ մայիսի 11-ին ևս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է՝ այս ապօրինությունները գործելու համար»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի այս հայտարարությունը ոստիկանությունը չի հերքել։ Հակառակը՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պարզաբանել է, թե ոստիկանությունը գիշեր-ցերեկ ծանրաբեռնված աշխատում է, և պետք է խրախուսվի։ «Դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ այս օրերին՝ արդեն 20 օր մոտավորապես ոստիկանությունը օր ու գիշեր գերլարված ծառայություն է իրականցնում: Պետք է նշեմ, որ համաձայն իրավակարգավորումների հավելյալ վարձատրություն գիշերային ժամերին, աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության ծառայողները չեն ստանում: Բնականաբար, ոստիկանությունը այս դեպքում պետք է կարողանա ապահովել իր ծառայողների նաև որոշակի ֆինանսական ապահովումը», - նշել է Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը, սակայն, հերքել է, թե գումարը ստանում են անհամաչափ ուժ կիրառած աշխատակիցները։ Այդ դեպքում ի՞նչ սկզբունքով են որոշել, թե ոստիկանության ո՛ր ստորաբաժանումները և ո՛ր աշխատամկիցները պետք է խրախուսվեն։ Փաստ է, պարգևավճարը չի տրվել ամբողջ համակարգին։ Արա Ֆիդանյանն էլ իր հերթին նշել է, թե 20 օր, այսինքն՝ ընդդիմադիրների ցույցերի սկսվելուց ի վեր, ոստիկանությունը գերլարված է։ Փաստորեն, երբ ընդդիմությունը փողոց է փակում, իշխանության մոտ գերլարված վիճակ է սկսվում, նա ողջ ոստիկանական համակարգը կենտրոնացնում է Երևանում, երեք շարքով ոստիկանական ուժերը շրջապատում են Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը, նստավայրն ու կառավարական շենքերը, բարձր պարգևավճար է տալիս ոստիկաններին, մի խոսքով՝ անում է ամեն ինչ, միայն թե հանկարծ պաշտոնների կորուստ չլինի։

Իսկ երբ թշնամին է հարձակվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, պարզվում է՝ դիրքերում կանգնած զինովորները այնքան սակավաթիվ են, որ չեն հասցնում շփման գծի ողջ երկայնքով պատշաճ պահպանություն իրականացնեն։ Պատերազմից ու խայտառակ պարտությունից արդեն երկու տարի է անցել, սահմաններին մինչ օրս դիրքեր չեն կառուցվել, չկան զորամասեր, զինվորները չունեն տարրական պայմաններ՝ քնում են հողե գետնին, լողանում են ամիսը մեկ, չունեն համապատասխան սարքավորումներ։ Այդ բոլոր խնդիրների լուծման համար պետությունը բավարար միջոցներ չունի։ Բայց երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելուն, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանների խրախուսման համար պետությունը փող գտնում է։

Փաշինյանի աթոռը պաշտպանելն ավելի կարևոր է, քան պետական սահմանն անառիկ պահելը։ Իսկական պետական գործչի համար սեփական տունը սկսվում է պետական սահմանից, Փաշինյանի համար՝ պետական սահմանը սկսվում է սեփական առանձնատան բակից։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի խոստացած երջանիկ Հայաստանի մասին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3095 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am