Նոր Նորքում երեք երիտասարդի են դանակահարել. մանրամասներ

Երեկ դանակահարության դեպք է գրանցվել Նոր Նորքում: Հուլիսի 21-ին ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աճառյան փողոցում գտնվող «Ավետիսյանի» խանութի մոտ վիճաբանություն է: Ժամը 1:10-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Ժորես Ղ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Կարեն Դ.-ն և «որովայնի, պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1991 թ. ծնված Էդուարդ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց տեղափոխվել են Ջուղայի փողոցի թիվ 5 հասցեի մոտից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ԿՀԴՊԳՎ և ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հուլիսի 21-ին, ժամը 1.00-ին, Ջուղայի փողոցի թիվ 5 հասցեի բակում վիճաբանության ժամանակ նշված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն: Վերջինս հուլիսի 21-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գևորգ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am