Մահ կամ իշխանություն․ՀՅԴ-ում խառն են

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստն այս անգամ էլ ընթացել է կիսագաղտնիության քողի ներքո, ինչպես միշտ։ Հին ընկերները թերեւս կոմպլեքս ունեն եւ իրենց բոլոր հավաքներն ու ժողովներն անց են կացնում աչքից ու ականջից հեռու, Երեւանից դուրս գողտրիկ մի անկյունում։ Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ հրապարակայնացված կցկտուր տեղեկության ՝ բավականին զարմանալի օրակարգ է ունեցել այդ քննարկումը։ Հին ընկերները քննարկել են ՀՀԿ-ի հետ կոալիցիայի նպատակահարմարության հարցը։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ըստ հաղորդագրության, մասնավորապես, նշել է․ «Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»: Նիստում զեկույցներով հանդես են եկել նաեւ Հայաստանի կառավարության անդամ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները, ներկայացրել այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են: Խորհրդարանական ընտրությունները ինչպես հայտնի է ապրիլի 2-ին էին, նույն ամսում էլ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ Հետեւապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են դաշնակցականները դրա մասին խոսում հիմա: Սա պետք է որ առաջին հայացքից ժամանակավրեպ թվա: Բայց եթե խոսում են, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ սփյուռքի դաշնակցականները դեմ են հայաստանյան ընկերների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես, նրանք դեմ են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային։ Այս լուրերը ակտուալ էին ինչպես առաջին կոալիցիայի ձեւավորման փուլում, այնպես էլ վերջին ընտրություններից հետո։ Սակայն հայաստանյան ՀՅԴ-ականները համառորեն հերքում էին այդ լուրերը եւ վստահեցնում, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է եւ որոշումներն ընդունվում են ընդհանուր քննարկման արդյունքում։ Հիմա պարզվում է, որ իրականում մամուլի հրապարակումները անհիմն չէին եւ Երևան ժամանելով, սփյուռքի ՀՅԴ-ականները ըստ ամենայնի հաշիվ են պահանջել տեղի կուսակից ընկերներից, Հրանտ Մարգարյանն էլ ստիպված է եղել արդարանալ, քանզի չեն կարող ասել, որ մի քանի անձերի շահով պայմանավորված ՀՅԴ-ն իշխանամետ դիրքորոշում է որդեգրել եւ օգտվում է կերակրատաշտակից։ Ավելին, կան տեղեկություններ, որ ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ ԳՄ համատեղ նիստի ընթացքում սփյուռքյան ընկերները հորդորել են դուրս գալ կոալիցիայից։ Սակայն պետք չէ կասկածել, որ ՀՅԴ-ականները չեն գնա նման քայլի, նրանք կգերադասեն մեռնել, քան լքել իշխանությունը։ Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am