Ում աչքին է թոզ փչում դաշնակցական նախարարը

Սևանից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն բնապահպաններն են շարունակում ահազանգել, որ դա բնապահպանական մեծ աղետ է լինելու Սեւանի մակարդակի հաշվեկռի խախտման առումով, այլեւ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն է իր որոշման մեջ հետողորմեա արել: Հիշեցնենք, որ նախագիծը խորհրդարանն ընդունեց այս ամսվա սկզբին: Հիշեցնենք նաև, որ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը ևս սկզբնապես առարկություններ էր ներկայացրել Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու՝ կառավարության նախագծի հետ կապված: Ընդ որում, խորհրդարանական հանձնաժողովում կառավարության առաջարկի քննարկման ժամանակ ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել դրան: Տարածքային կառավարման, բնապահանության մշտական հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Սուրեն Մանուկյանն էր դեմ քվեարկողը: Դրանից մի քանի օր հետո, սակայն, երբ հարցը քննարկվում էր խորհրդարանի արտահերթ նիսում, իշխանական կոալցիայի մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչ ները հայտարարեցին, թե տեղի է ունեցել թյուրիմացություն եւ որ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը ամենեւին էլ դեմ չէ նախագծին: Խորհրդարանական խմբակցությունը բնականաբար կողմ քվեարկեց: Բայց, ահա, հուլիսի 18-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԱՄՆ ՄԶԳ կազմակերպած ջրային ռեսուրսների կառավարման թեմայով քննարկմանը հայտարարել է, որ չնայած կա Սեւանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն, այդուհանդերձ դա ունի լճի մակարդակի վրա բացասական ազդեցության ռիսկ: Այսինքն, Մինասյանը մեկ ամսվա ընթացքում, ըստ էության, մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը՝ վերջին հայտարարության համաձայն ռիսկային համարելով ջրառի պարագան Սեւանի համար: Թե ինչով է պայմանավորված նման շրջադարձը, արդեն դժվար չէ կռահել: Երբ նախագիծը դեռեւս հաստատման փուլում էր, բնականաբար ՀՅԴ-ականները պետք է առաջնորդվեին ոչ թե բնապահպանական նպատակահարմարությունից, այլ քաղաքական, ինչն էլ արեցին՝ թքած ունենալով Սեւանին սպասվող հնարավոր աղետի վրա, ինչի մասին ահազանգում են բնապահպանները: Հիմա, երբ նախագիծն արդեն ընդունվել է եւ օրենքի ուժ է ստացել, ՀՅԴ-ականները կարող են սովորության համաձայն <<կողմ ըլլալով՝ դեմ ըլլալ>>, կամ կույս մնալով հաճույք ստանալ՝ հանրային կորցրած վստահությունը վերականգնելու ապարդյուն հնարքներ գործադրելով: Կա նաեւ մեկ ուրիշ վարկած, որը կարող է որոշակիորեն հիմնավորել Արծվիկ Մինասյանի դիրքորոշման փոփոխությունը: Ինչպես հայտնի է այս օրերին սփյուռքյան դաշնակցականները Հայաստանում են եւ կան տեղեկություններ, որ նրանք լուրջ դժգոհություններ ունեն հայաստանյան ընկերների հանդեպ, մասնավորապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարցում, ինչի առիթով Հրանտ Մարգարյանի արդարացումները հայտնվեցին լրատվամիջոցներում, ով սփյուռքի ընկերներին բացատրել էր, որ կոալիցիան ինքնանպատակ չէ: Չի բացառվում, որ Արծվիկ Մինասյանը քննադատում է իշխանության վտանգավոր նախագիծը՝ ցույց տալու, որ իրենք իսկապես ինքնանպատակ չեն կոալիցիայում եւ նպատակադրված են համակարգային փոփոխությունների: Սակայն գնացքն արդեն գնացել է եւ նույնիսկ միամիտ սփյուռքի ներկայացուցիչների աչքին թոզ փչել հնարավոր չէ: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am