ՇՏԱՊ․ Լարված իրավիճակ Մարիոթի ներսում․ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս հանդիպել դեսպանին (video)

«Դիմադրություն» շարժման մասնակից պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոցի շենք, որտեղ ժողովրդավարության թեմայով քննարկման են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց շենքի մուտքի մոտ Փաշինյանի անվտանգությունը պահպանողները թույլ չտվեցին ներս մտնել և մոտենալ քննարկման դահլիճին:

«Հիշում ե՞ք, էն մեկն ասում էր, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, հիմա ԱԺ պատգամավորներով, ովքեր ունեն անձեռնմխելիություն, մտնելու ենք «Մարիոթի» շենք։ ԱԺ պատգամավորներին չեք կարող թույլ չտալ, հենց հիմա բացում եք պատնեշը՝ միայն ԱԺ պատգամավորներով մտնում ենք ներս»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորները մտնում են ներս, որ ցույց տան մեր երկրում ժողովրդավարության իրական վիճակը։

Լրագրողներին ընդհանրապես թույլ չտվեցին անգամ շենքի մուտքից ներս մտնել։

ԱԺ պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան լայվով ցույց տվեց՝ ինչ է կատարվում արդեն հյուրանոցի ներսում՝ դեպի քննարկման դահլիճ ճանապարհին, որտեղ իրենց թույլ չէին տվել առաջանալ՝ պատճառաբանելով, որ նախապես տրամադրված ցուցակում իրենց անունը չկա։

«Բացառապես իշխանական պատգամավորներ են հրավիրում ժողովրդավարության հարցը քննարկելու, բայց ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս։ Մեզ քաշքշեցին և թույլ չտվեցին։ Այնտեղ է նաև ԱՄՆ դեսպանը, ով իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ խառվելով ՀՀ ներքաղաքական կյանքին։ Եվ այս մարդիկ հայկական ժողովրդավարություն են քննարկում և լրատվամիջոցներին թույլ չտվեցին մուտք գործել»,-հայտարարեց Ագնեսսա Խամոյանը։

Պատգամավորները, ստիպված, դուրս եկան շենքից և իրավիճակը ներկայացրին ակցիայի մասնակիցներին։

Ակցիան այս պահին համարեցին ավարտված և հրավիրեցին 16։30 գալ Ֆրանսիայի հրապարակ։

Մինչ այդ ցուցարարները Փաշինյանին դիմավորել էին «Նիկո՛լ, հողատու», «Նիկոլ, դավաճան»՝ վանկարկումներով։

Նիկոլը հյուրանոց էր եկել՝ գաղտագողի, շրջանցելով ցուցարարներին, ոստիկանական կորտեժի հետևից գնալով։

Ավելի վաղ Շարժման մասնակիցները երթով գնացել էին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ Լիտվայի նախագահը հանդիպում էր ՀՀ պաշտոնակցի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

դիտվել է 824 անգամ
Լրահոս
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am