Թուրքերն արդեն «դռներ են ծեծում»՝ Փաշինյանի իշխանությանն օգնելու համար

Պարզվում է, Թուրքիան և Ադրբեջանը՝ «խաղաղություն և բարի կամք» են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման, բայց ավաղ նրանք տեսնում են, որ Հայաստանի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա...

Սա Թուրքիայի իշխանության ներկայացուցչի կողմից արված մի հայտարարություն է, որը ի ցույց է դնում, թե իրականում, որ Անկարային ու Բաքվին որքան է հարկավոր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ:

Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» (չակերտները՝ Tert.am), այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։ Այնուհետև նա հավելել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

Այսինքն, եթե հանրագումարի բերենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության բովանդակությունը, ապա իրավիճակը հետևյալն է՝ Փաշինյանն իր «թավշյա» իշխանությամբ, Բաքուն ու Անկարան Հայաստանում ընդդիմության ակտիվությունը համարում են ընդդեմ խաղաղությանը սպառնացող վտանգ:

Ավելին՝ Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ամերիկացի գործընկերներին, փաստորեն, խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին էլ ավելի մեծ ուժով աջակցել: Ու ԱՄՆ-ում, փաստորեն, լավ էլ սերտել են ՆԱՏՕ-ական իրենց գործընկերոջ բարեկամական խորհուրդը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անմիջապես անցավ գործի՝ աջակցություն հայտնելով Հայաստանի իշխանություններին:

Հայաստանում պայքարի դուրս եկած քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, թե որքան կարևոր պայքար է գնում Հայաստանի ապագայի համար այս օրերին: Նրանք պետք է հաշվարկեն այս բարդ խաղի բոլոր կողմերը, որպեսզի ունենան գործընկերներ, այլ ոչ թե ավելացնեն հակառակորդներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2853 անգամ
Լրահոս
NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP Վատ բան եմ ասում․ Ագնեսա Խամոյան (video) Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան լսել հոդվածը Կիսվել Googleնախընտրելի դարձնել Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am