«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար։ 2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Պատճառաբանությունը հետեւյալն է՝ Առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանությունները ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում, այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների եւ մյուս կալանավորված անձանց միջեւ։ Բացի այդ ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը հաճախակի դարձան «Նուբարաշեն» ՔԿՀ (կողմից) վերահսկող մարմինների կողմից եւ ներկայությամբ խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության եւ չի բացառվում՝ նաեւ բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» եւ այլ կալանավորների միջեւ միշտ եղել են բարիդրացիական եւ նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր եւ չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով։ 3) Դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունները, որոնց ականատես եղավ հանրությունը, մենք գնահատում ենք ահաբեկչություն ոչ թե «Սասնա ծռերի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ընթացքում դատարանի վարչական շենքում, նույնիսկ դահլիճից սկսած բացահայտ կերպով բռնություն կիրառվեց ոստիկանության կողմից «Սասնա ծռերի» անդամների հանդեպ, ինչին հանցավոր կերպով անհաղորդ մնաց արդարադատության իրականացմանը կոչված դատական իշխանությունն ի դեմս նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի։ Այստեղից, ինչպես նաեւ պաշտպանական կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով ընթացող «դատավարության» ընթացքից բոլորիս պարզ է, որ արդարադատություն ընդհանրապես գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք եւ նման կերպ կանխակալ եւ ակնհայտորեն ուղղորդվող «արդարադատությունից» մենք եւ հայ ժողովուրդը որեւէ ակնկալիք չունենք եւ ունենալ չենք կարող։ Այդ իսկ պատճառով իշխանությանը այս մասով որեւէ պահանջ չենք ներկայացնում, դա բացարձակ իմաստազուրկ է։ 4) Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ պահանջում ենք իրականացնել քննություն պետական գործակալների կողմից կայացված ապօրինի որոշումների, ապօրինի գործողությունների եւ անգործության հետեւանքով Արթուրին պատճառված մահվան կապակցությամբ»,-ասված է հայտարարությունում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am