«Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը

  • Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը  արգելող
    Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է
    նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն
    հսկայական հետդարձը, որըէրդողանականԹուրքիանշարունակում է
    կատարել:
    Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա
    կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս
    անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ
    արգելք:
    Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական
    հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբարնաեւ
    անձեռնմխելիության վերացում, ապաձեւականդատավարությունեւ
    անմիջական բանտարկություն:
    Օրենքի ընդունման հիմնավորումը կայանում է թուրք ազգի պատմությունն ու
    համատեղ անցյալը վիրավորելու բացառման անհրաժեշտության վրա.
    որոշումը արգելում է նաեւ «Քուրդիստան» եւ «քրդականնահանգներ»
    եզրույթների օգտագործումը:
    Անկարայի կողմից այստեղ երեւում է թե՛ հայկական եւ թե՛քրդական գործոնների վտանգավոր լինելու նկատմամբ համահավասար մոտեցում:
    Թիրախայինհասցենայսդեպքումքրդամետժողովուրդների
    ժողովրդավարական կուսակցության անդամներն են , որոնցից շատերըերկու
    թեմաների ուղղությամբ բազմաթիվ ելույթներ էին ունեցել խորհրդարանում:
    Թուրքականխորհրդարանիկարմիրքարտըփորձում էվերջդնել
    խորհրդարանական այս քննարկումներին: ՊաշտոնականԱնկարայի
    ղեկավարներիքաղաքականելույթներիենթատեքստըմնայուն
    ակնարկություն է անումԹուրքիայի մասնատմանվտանգինեւայդ
    հավանականությանը ծառայող ուժերին եւ դրանց հովանավորողներին:
    Ճիշտ է, որ քրդական խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել
    եւ համեմատաբար հայկականին, անհամեմատելի միջազգային հնչեղություն է
    ստացել, մանավանդնկատիունենալովգերտերությունների կեցվածքնու
    գործնական օժանդակությունները քրդական տարբեր խմբավորումների:
    Այսուհանդերձ, քրդականինհամահավասարհայկականգործոնի
    հիշատակումնուՑեղասպանությանեզրույթիօգտագործմանարգելումը
    Անկարայի իշխանությունների կողմից, մտավախությանեւգործոնի
    ազդեցիկության բարձրացման մասին է հուշում:
    Անկախ հայկական եւ քրդական գործոնների վտանգի համահավասարեցման
    մոտեցումից, կա այլ դիտարկելի կետ, որը ուշագրավ է:
  • Օրենքի հիմնավորումը 301 հոդվածիհամահնչեղությամբխոսում էթուրքազգի
    պատմությունը վիրավորելու գործողության քրեականացման մասին. բայց
    նաեւ արձանագրում է «համատեղ անցյալ» հասկացությունը:
    Համատեղ անցյալում ներառվում են թուրքերը, քրդերը, ալավիները, հայերը,
    հույները եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգաբնակչություններ: Ճիշտ
    այստեղ է Անկարայի քաղաքականության առաջադրած նշանակետը:
    Համատեղ անցյալը վերաբերում է համատեղ ժողովուրդներին, որոնքապրել
    են համատեղ բնօրաննում, հետեւաբար համատեղ հարենիքում:
    Սա այն համատեղ տարածքն է, որըըստԱնկարայիիշխանությունների,պետք
    է պահի իր ամբողջականությունը: Թե՜երբեմնիարտգործնախարարեւապա
    վարչապետԴավութօղլուիդիվանագիտականհրապարակումներումեւթե՜
    նորօրյասուլթանԷրդողանիավելիկոշտբարձրաձայնումներում եւթե՜
    տակավին բանտում պատվերով (ենթադրաբար ճնշումով) գրելտրված
    Օջալանի բաց նամակում կարմիր թելի նման կա պետական նշված մոտեցումը`
    ընդգծելուեւմնայուն կերպովամրագրելուհամարհամատեղհայրենիքի
    գաղափարը:
    Իսկ համատեղ հայրենիքի գաղափարի հանկերգումը ամեն առիթիեւայժմէլ
    օրենքի կարգով «համատեղ անցալ» բառեզրով նույն գաղափարը շեշտելով -
    ԹուրքիայիիշխանություններըԹուրքիայիմասնատմանվտանգի
    նախանշումը ամրագրում են օրենքով, խորհրդարանով:
    Անկախ այն իրողությունից, որհսկայականհետդարձըհասել էնույնիսկ
    օրենսդիրների կողմից բառեզրեր օգտագործելու արգելմանը, խնդիրըայս
    դեպքումԹուրքիայիայսօրվատարածքայինամբողջականությանսասանման
    մտավախության նվիրականացումն է:
    Իսկ մեր դեպքում նաեւ այն, որայդմասնատմանմեջաշխարհաքաղաքական
    գործոնին առընթեր նշվում է նաեւ հայկական գործոնը:
    ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
    «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am