Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը:
Երեխաների հետ հանդիպման ավարտին, պատասխանելով НТВ հեռուստաընկերության հաղորդավար Ե․Կոլիվանովի հումորային այն ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիր առաջացնել, քանի որ Նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, ՌԴ նախագահը բառացիորեն ասել է. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»:
Ավելի վաղ, 2017թ․ փետրվարի 6-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով լրագրողներին` ասել էր. «Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է»:
Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել Պուտինի հայտարարությունն, ինչպես և երբևէ չի անդրադարձել Յունկերի հայտարարությանը։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը